Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Ճիշտը «ցո՞ւլն» է. ինչպես ձախողվեց նախկին օմբուդսմենը

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի քաղաքական հայտը երկար էր պատրաստվում, տարիներ շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Արման Թաթոյանը սեփական կուսակցությունն է ստեղծելու՝ ընտրություններին մասնակցելու համար, և կարող է, անգամ, լուրջ մրցակից լինել գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին՝ նոր որակ բերելով քաղաքական դաշտ։ Ինքը՝ Թաթոյանն էլ բազմանշանակ լռություն պահպանելով, իր շուրջ որոշակի խորհրդավորության շղարշ էր ստեղծել, որոշակի վարկանիշ հավաքել։

Բայց «Միասնության թևեր» անունով նախաձեռնության հիմնադրման արարողության տապալումից հետո Թաթոյանը ոչ թե դասեր քաղեց, այլ որոշեց մտնել մի դաշտ, որտեղ պարզապես հօդս է ցնդեցնում իր մասին դրական պատկերացումները, իսկ արած հայտարարությունները որևէ հակափաստարկի չեն դիմանում։ Երեկ նա ասուլիս է տվել, հայտարարել, թե նախկին նախագահները պետք է լքեն քաղաքական դաշտը։ «Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին: Երբ ընտրությունը կամ մրցավազքը Փաշինյանի և նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա», - հայտարարել էր նախկին օմբուդսմենը:

Ցույց տալու համար, թե նախկինները որքան խոցելի են, և թե ինչպես է դրանից օգտվում Փաշինյանը, Արման Թաթոյանը պատմել էր, որ երբ իր հիմնադրամի համար տարածք էր փնտրում, պարզվում էր, որ թանկարժեք տարբեր շենքեր պատկանում են նախկին նախարարների, նախկին պատգամավորների և պաշտոնյաների:

«Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում՝ էս մի փոքր երկրից էսքան տարի դուք էս ի՞նչ եք էսքան եք տարել, որ ամեն մի ձեր նախարար ու պատգամավոր մեկ միլիոն դոլար ու ավել շենքերը գրկած նստել եք ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել, Փաշինյանը որ չօգտվի այդ ձեր սխալ, այդ հարցերի՞ց», - ընդգծել էր նախկին օմբուդսմենը, ով, ի դեպ, մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել նույն այդ նախկինների օրոք՝ դատախազությունից մինչև արդարադատության նախարարություն, եղել փոխնախարար։ Ու կարծես, այդ տարիներին երբևէ աչքի չի ընկել գործող պաշտոնյաների հասցեին քննադատությամբ։

Միգուցե, տեղյակ չի եղել, բայց դա հեչ լավ չի խոսում նրա մասին։ Ավելին, շուրջ վեց տարի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը վիճահարույց արտահայտություն է արել։ «Ես լինեմ երկրի վարչապետ, մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրեն լավ չպահի, վիզը կպոկեմ այդ պաշտոնյայի»,- ասել է նա։ Ինքը՝ Թաթոյանն իր արած արտահայտությունը փորձել է արդարացնել՝ հիշեցնելով օրվա իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը։

Բայց այս հանգամանքն էլ խիստ վիճահարույց է։ Նա գալիս է քաղաքական նոր որակ բերելո՞ւ, թե՞ Փաշինյանի հետ մրցելու հայհոյախոսության ու սպառնալիքներ տալու ասպարեզում։ Զավեշտալին, իհարկե, Թաթոյանի զինակից դարձած, մեկ այլ նախկին պաշտոնյայի «պարզաբանումն» է։ «Երեկվանից չդադարող աղմուկը վկայում է նրա մասին, որ Արման Թաթոյանը դուրս է եկել «անվնաս քննադատողների» շրջանակից և դարձել է իրական քաղաքական դերակատար»,- ասել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Այստեղ նույնիսկ խոսքերն են ավելորդ, միայն անզուսպ քրքիջ ու քմծիծաղ։

Սոնա Վրացյան