Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։
Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր երաժիշտներին, որոնք բեմ են բարձրանալու, նաև մեր հատընտիր հանդիսատեսին, նաև նկատի ունեմ մեր մշտական աջակից Ֆասթ Բանկին, որովհետև այն ամենն ինչ անում ենք տարվա ընթացքում, էդ ամեն ինչի պրոդուկտիվությունն առանց Ֆասթ Բանկի մասնակցության շատ ավելի ցածր կլիներ»:
Ֆասթ Բանկը տևական ժամանակ է աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը՝ հովանավորելով համերգները և փառատոնները։ Բարեգործական համերգները հնարավորություն են տալիս հանրությանը վայելել հեղինակային երգեր՝ միաժամանակ մաս կազմելով բարեգործական նախաձեռնություններին։ Հովանավորության շնորհիվ տոմսերի վաճառքն ազատված է ծախսային բեռից, ինչը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը։
«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ գործարար միջավայրն ու մշակույթը, սերտաճելով միմյանց, կարող են իրար օգտակար լինել․ «Եթե կա գործարար և չկա մշակույթ, ինչ իմաստ ունի այդ գործարարությունը, և ճիշտ հակառակը: Էդ աշխատանքը փոխադարձության մեջ գեղեցկացնում է մեր իրականությունը», - ասել է նա:
Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի