Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում
Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ։ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։
Հուշագրի միջոցով հայտարարվեց «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որըն առաջին անգամ, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։
Եզակի ֆինանսական գործիքն արդեն գործում է «Gyurjyan Cascade» և «Firdus Prime Residence» քաղաքաշինական նախագծերում՝ շինարարության սկզբից մինչ շենքի ավարտական վկայականը և բնակարանի՝ գնորդին փոխանցումը։ Հիշատակված համալիրներում բնակարան ձեռք բերողների համար կատարված վճարների ապահովագրումն ամբողջությամբ անվճար է։
Ապահովագրական գործընկերն է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, իսկ բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն Մարկետում գործող A վարկանիշ ունեցող առաջատար ապահովագրական ընկերությոնների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր և միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով։
Հայաստանում «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի մեկնարկն ազդարարվեց եռակողմ հուշագրի կնքմամբ, որը ստորագրեցին ARTCOMPANY-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը, Argo Realty-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործդիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի