Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին

ԱրարատԲանկը մասնակցել է Social Impact Award (SIA) 2025 թվականի գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-21-ը՝ Լյուբլյանայի Ռոգ կենտրոնում, որտեղ հատվում են ստեղծագործական միտքը, ձեռնարկատիրությունն ու սոցիալական ազդեցությունը:

Գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 200 մասնակից 20-ից ավելի երկրից և չորս մայրցամաքից՝ ներառյալ այս տարվա հաղթողները, SIA շրջանավարտները, գործընկերները, էկոհամակարգի ներկայացուցիչները և SIA թիմերն ամբողջ աշխարհից, որոնք բոլորը միավորվել էին «Կերտելով ապագան միասին» ընդհանուր թեմայի շուրջ:

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը մասնակցել է «Quo Vadis՝ երիտասարդության հզորացում. հույսի և ուժի միջով՝ ճգնաժամի դարաշրջանում» թեմայով ֆիշբոուլ քննարկմանը, որի ընթացքում հասցեագրվել են այն մարտահրավերները, որոնց հետ առերեսվում է այսօրվա երիտասարդությունը: Շատ երկրներում երիտասարդները զգում են, որ ապագան անորոշ է՝ բախվելով անկայունությանը, բևեռացմանը և անզորության զգացողությանը։ SIA համայնքը, սակայն, ցույց է տալիս հակառակը՝ երիտասարդ նորարարներ, ովքեր ամեն օր ապացուցում են, որ դեռ հնարավոր է կառուցել նոր ապագա։

Ֆիշբոուլ ձևաչափով քննարկումը բաց և անկեղծ զրույցի հնարավորություն ընձեռեց այն թեմայի շուրջ, թե ինչ է նշանակում երիտասարդների հզորացումն այսօր։ Քննարկվեց «անապագայության» դրսևորումը տարբեր համատեքստերում, երիտասարդների հույսերը և վախերը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկությունների դերը որպես ուղի դեպի ավելի կայուն ապագա:

Բացի այդ, Աննա Ալլահվերդյանը մասնակցել է նաև «Կայծակնային ելույթներ՝ արագ շփման ձևաչափով» խորհրդատվական սեսիային, որը մեկ տանիքի ներքո է հավաքել երիտասարդ սոցիալական նորարարներին և SIA գործընկերներին՝ իրենց նախագծերի, մարտահրավերների և անհրաժեշտ աջակցության շուրջ կարճ, նպատակային զրույցներ վարելու և խորհրդատվություն ստանալու նպատակով։ Ռոգ կենտրոնի համայնքային տարածքում մոտ մեկ ժամ տևողությամբ քննարկումը կառուցված էր մի քանի կարճ քննարկման փուլերի շուրջ, որոնց ընթացքում մասնակիցները կարող էին կապ հաստատել գործընկերների հետ, հարցեր տալ և գործնական խորհուրդներ ստանալ իրենց նախաձեռնությունների զարգացման վերաբերյալ:

««Կայծակնային ելույթներ՝ արագ շփման ձևաչափով» խորհրդատվական սեսիայի ժամանակ բավականին մեծ հետաքրքրություն կար ԱրարատԲանկում  սոցիալական ծրագրերի ընտրության գործընթացի, ռազմավարական հաղորդակցության, ինչպես նաև գրագետ ֆոնդահայթայթման շուրջ: Հատկապես ակտիվ էին Մոլդովայի, Ուգանդայի և Հունգարիայի երիտասարդ ձեռներեցները»,- նշել է Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Հայաստանում SIA մրցանակաբաշխությունն իրականացնող «Իմփաքթ Հաբ Երևանի» հիմնական և հավատարիմ գործընկերը՝ ԱրարատԲանկը, ակտիվորեն աջակցում է սոցիալական ձեռնարկատիրությանն ու նորարարությանը: SIA 2025-ին Հայաստանում ներկայացված նորարարական գաղափարները գնահատվել են «Իմփաքթ Հաբ Երևանի», ԱրարատԲանկի ներկայացուցիչներից և ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի կողմից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր՝ Bonel, unmutED և Zgayun Inclusive Books, իսկ Minder-ը հաղթող է հայտարարվել համայնքի քվեարկության արդյունքներով: Չորս հաղթող թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել է 1500 եվրոյին համարժեք մրցանակով։ Հաղթողներին ընձեռվել էր նաև հնարավորություն՝ մասնակցելու Social Impact Award 2025 գագաթնաժողովին Սլովենիա մայրաքաղաք Լյուբլյանայում։

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր։