Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Խաբեություն Միջազգային քրեական դատարանի անդամակցության վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

2022թ. հոկտեմբերի 2-ին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեց մի ահասարսուր տեսանյութ, որտեղ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ մեր դիրքում, գնդակահարում են անզեն հայ զինվորներին։

2023թ. սեպտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ Հայաստանը հետադարձ ուժով դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Մինչ այդ ՀՀ իշխանությունները ասում էին, որ այդ դատարանին անդամակցելու հարցը չափազանց հրատապ է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունները, այդ թվում՝ վերոհիշյալ հայկական դիրքում տեղի ունեցած դեպքը, քննվեն Միջազգային քրեական դատարանում։

Գիտե՞ք, թե ինչ իրավիճակ ունենք հիմա։
Արդեն ավարտվում է 2025 թվականը, իսկ Հայաստանը ոչ մի գործ չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերից հնարավորություն ունեին դիմելու Միջազգային քրեական դատարան և պահանջելու քննել Ադրբեջանի կատարած հանցագործությունները։ Նրանք հենց դա էին խոստանում անել Հաագայի դատարանին անդամակցելուց առաջ։

Իսկ եթե դիմեին, գուցե այսօր Բաքվի բանտերում գերիներ չունենայինք, գուցե ադրբեջանական զորքերը դուրս եկած լինեին ՀՀ ինքնիշխան տարածքներից և գուցե բանակցություններում ավելի ուժեղ դիրք ունենայինք։

Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանությունները ոչ միայն դրժել են իրենց խոստումը, այլ նաև ուրացել հայ զինվորի թափած արյունը։