Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նոյակերտ գյուղում, մասնակիցների թիվը հասնում է 7-ի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ծեծկռտուք է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Ջանիկ Գ․-ն, 25-ամյա Ալբերտ Գ․-ն և 35-ամյա Գեղամ Մ․-ն, իսկ մյուս կողմից Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Պարույր Թ․-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ․-ն, 30-ամյա Յուրիի Ս․-ն և 32-ամյա Արկադի Ս․-ն, որի ընթացքում Պարույր Թ․-ն, Վարդան Թ․-ն, Յուրիի Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ․-ին և Գեղամ Մ․-ին, իսկ Արկադի Ս․-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի