Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. Աննա Ղուկասյան

ՊՆ ենթակայությամբ գործող ստորաբաժանումների` հատկապես Սյունիքի ուղղության հենակետերում իրականացվող հերթափոխերի վերաբերյալ վերջին օրերի ակտիվ քննարկումները պահանջում են որոշ ճշտումներ, ընկերներ: Որպես պահեստազորային, ինձ թույլ կտամ որոշ հարցերի շուրջ խոսել:

Խնդիրը նոր չէ․ այն սկիզբ է առնում դեռևս 2021թ-ից՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում (այդ շրջանը համընկնում է իմ ծառայության փուլին): Այդ ժամանակահատվածում մի շարք հատուկ նշանակության ստորաբաժանումներ իրականացնում էին դիրքային հերթափոխ ադրբեջանական կողմի պարտադիր «թույլտվությամբ», ինչը իր էությամբ հակասում էր զորքերի գործողության ազատությանը և մարտական հերթապահության սահմանադրական կանոնակարգերին։

Հերթափոխերի ընթացքում ադրբեջանական զինծառայողները բազմիցս դրսևորել են սադրիչ և արժանապատվությունը նվաստացնող պահվածք` մասնավորապես կանանց ներգրավմամբ ծառայություն իրականացնող հերթափոխող խմբերի նկատմամբ։ Նրանց կողմից հնչեցված հեգնական արտահայտությունները` «На обратном пути оставьте эту девушку здесь», հստակ որպես հոգեբանական ճնշման և ստորացման փորձեր են:

Թող չմոռացվի նաև, որ նույն Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման օրոք ենք ունեցել հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների գերեվարման դեպքեր հենց այդ տեղանքից, թե ուր էին գերեվարված զինծառայողների զենքերը, ևս անպատասխան հարց է: Թող չմոռացվի Գեղարքունիքի մարտերի ժամանակ այդ նույն նախարարի` «ճիպոտներով կռվելու» հրամանը:
Մնում են բաց հարցեր`

- ինչու էին այդ պահին զինծառայողները անկարող կիրառել իրենց անձնական զենքը,

- ինչ հրաման-հրահանգ էր գործում «կրակելու» վերաբերյալ,

- և ով է անձամբ սահմանել այդ կանոնակարգային սահմանափակումները։

Երեկվանից շրջանառվում է նաև Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որտեղ նա հայտարարում է. «Այո, Վաղարշակ Հարությունյանին ես եմ զորքերի ետ քաշման հրաման տվել», իսկ չորս տարի անց նույն դիրքորոշումը ժխտում է։ Սա ռազմական կառավարման և քաղաքական պատասխանատվության բնագավառում ստեղծում է լրջագույն հակասություններ։

Առաջարկում եմ առանձին ուսումնասիրել 2021թ-ի` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակմամբ իրականացված կառուցվածքային և օպերատիվ վերափոխումների ամբողջ պաշարը։ Այդ ժամանակահատվածում պաշտպանության համակարգում ներդրված հստակ հրամանատարա-շարային կարգապահությունը, օպերատիվ կառավարման կենտրոնացված համակարգը, հետախուզության և սահմանային դիտարկման բարձրացված ռեժիմները, և այն թե գեներալ Արշակ Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ՊՆ վարչական շենքի անձնակազմի համար ինչպիսի ֆիզիկական պատրաստության օրակարգ էր սահմանված, մասնավորապես` առավոտյան քանի կրկնությունով ուժային վարժություններ (жим) էին կատարում: Ինչու՞ էին «մեծ փորով» զինծառայողները հերթական կոչումը ստանալուց առաջ մարզվում, ֆիզիկական պատրաստության լավ աստիճանի հասնում, նոր ստանում կոչումը:

Ուսումնասիրել և այդ փուլում ծառայություն իրականացնող անձնակազմից ճշտել` քանի կմ դեպի ելման դիրքեր ետ քաշվեց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումը Սև լճից, և քանի կմ կրկին առաջ եկավ` Ա.Կարապետյանի պաշտոնանկությունից օրեր անց:

Այս պատճառների մասին բարձրաձայն չի ասվում, որովհետև վերնախավն իր «խաղերն» ու պատճառներն ունի: Սակայն Սահմանային իրավիճակը ավելի լավ գիտեն այն մարդիկ, ովքեր այդ օրերին կանգնած էին դիրքերում, և նրանց մեծ մասը այսօր ևս մեկ բան է արձանագրում`
Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար։

Հ.Գ. Եթե այս իրողություններից հետո դեռևս կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր պետության ներսում, ապա անկեղծ, ցավում եմ։
Սթափ գնահատականն այսօր այլընտրանք չունի, հարգելիներ:

ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինվորական Աննա Ղուկասյան