Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում՝ «Սև Ուրբաթի» ժամանակ. վիրավորվել է երեք անձ

«Սև Ուրբաթի» գնորդները ստիպված են եղել ապաստան փնտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի Westfield Valley Fair առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ ոստիկանության, վիրավորվել է երեք մարդ, հայտնում է LA Times-ը։

Ըստ Սան Խոսեի ոստիկանության դեպարտամենտի տվյալների, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց կյանքին վտանգ չսպառնացող հրազենային վնասվածքներով։ Ինչպես դեպքի վայրում լրատվամիջոցներին հայտնել է դեպարտամենտի ներկայացուցիչ, սերժանտ Խորխե Գարիբայը, տուժել են մեծահասակ տղամարդ, մեծահասակ կին և 16-ամյա աղջիկ։

«Բլումինգդեյլս» խանութի անվտանգության աշխատակիցների կողմից մոտ 20 գնորդներ ուղեկցվել են պահեստային սենյակներ, նրանց թվում էին նաև Բիլալ Զուբերին և նրա կինը, ովքեր այդ միջադեպի մասին հրապարակում են արել X սոցիալական ցանցում։ Նա չի լսել կրակոցներ, բայց ասել է, որ տիրում էր համընդհանուր խուճապ, իսկ վերևում կախված էր հայտարարություն այն մասին, որ դռները փակված են և նրանք պետք է մնան իրենց տեղերում։ Զուբերիի խոսքով՝ իրենք ձգտել են խուճապի չմատնվել և չխոսել կրակոցների մասին, քանի որ իրենց հետ միասին թաքնվում էին նաև երեխաներ։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը թույլատրել է դուրս գալ խանութից և առևտրի կենտրոնից երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Բոլոր ելքերի մոտ երթևեկությունը խցանվել էր, քանի որ հարյուրավոր մարդիկ փորձել են լքել շենքը, ասել է նա։

«Սա անտեղյակ գնորդների դեմ չէր», - ասել է Գարիբայը: «Երկու մարդկանց միջև ինչ-որ բան է տեղի ունեցել, որը հանգեցրել է կրակոցների»:

Գարիբայը նշել է, որ երկու վիրավոր կանայք, ենթադրաբար, անցորդներ են եղել և «կապ չեն ունեցել միջադեպի հետ»։

Նա ասել է, որ կասկածյալը, ենթադրաբար, փախել է ոստիկանության ժամանումից առաջ և զենք չի հայտնաբերվել։