Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համար
Տնտեսություն

Եվրոպայում սրընթացորեն կրճատվում են քաղցրահամ ջրի պաշարները. The Guardian

2002-2024թթ. արբանյակային նոր տվյալները տագնապալի միտում են ցույց տվել. Եվրոպայում սրընթացորեն կրճատվում են քաղցրահամ ջրի պաշարները, հատկապես ստորգետնյա, գրել է The Guardian-ը։

Հարավային եւ կենտրոնական տարածաշրջաններում, ինչպիսին են Իսպանիան, Իտալիան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում, ստորգետնյա ջրերը ավելի արագ են սպառվում, քան հասցնում են լրացվել՝ կլիմայի փոփոխության համադրման, անբավարար տեղումների  եւ չափից ավելի ջրառի պատճառով։

Մասնագետները նշել են, որ գլխավոր խնդիրը տեղումների ռեժիմի փոփոխությունն է եւ չոր շրջանների տեւողության ավելացումը։ Անգամ կայուն ջրաբեր հորիզոնները, որոնց վրա առաջ հենվում էին որպես հուսալի պահուստի, աստիճանաբար սպառվում են։ Դա սպառնալիքի տակ է դնում խմելու ջրով ապահովումը, գյուղատնտեսությունը եւ կայուն էկոհամակարգերը շատ տարածաշրջաններում։

Մի շարք երկրներում ջուրը բնակչության համար ստանում են ստորգետնյա աղբյուրներից։ Այնտեղ, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակն ընկնում է, մեծանում է դեֆիցիտի վտանգը, հատկապես չորային տարածաշրջաններում։

Գիտնականները եւ փորձագետները նախազգուշացնում են․ սովորական միջոցները, ինչպիսին է նոր պահուստարանների եւ ենթակառուցվածքի շինարարությունը, կարեւոր են, բայց դրանք հարյուր տոկոսով չեն լուծում խնդիրը։ Անհրաժեշտ է շտապ վերակողմնորոշում ջրի խնայողական օգտագործման իմաստով, դրա կրկնակի օգտագործում եւ կայուն պլանավորում։

Եթե միջոցներ չձեռնարկվեն, հետեւանքները կարող են լուրջ լինել․ մարդկանց եւ գյուղատնտեսության համար ջրի անբավարարությունից մինչեւ բնապահպանական աղետ, երբ բնական ջրամբարները եւ ընդերքը կչորանան, իսկ անտառները եւ դաշտերը կկորցնեն կայունությունը։