Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Պատարագը, որ բացահայտեց կեղծ հավատավորներին

Նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին դարձավ ևս մեկ թատերաբեմ, որտեղ իշխանությունը փորձեց իր հերթական փորձությունը կատարել եկեղեցու նկատմամբ։ Վաղ առավոտից ոստիկանության աննախադեպ թվով ուժեր էին կենտրոնացվել շրջակայքում, իսկ պատարագի ընթացքում կրկին չհնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Դա հարուցեց հավատացյալների բացահայտ դժգոհությունը, որոնք բարձրաձայն արտասանեցին Վեհափառի անունը։ Նշանակալից է, որ այդ պահին եկեղեցում էին նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ խմբակցության մի շարք ներկայացուցիչների հետ։

Սովորական կիրակնօրյա պատարագի փոխարեն Սուրբ Սարգիսում տեղի ունեցավ իշխանական պարտադրանքի ևս մեկ դրսեւորում։ Երբ պատարագիչ քահանան Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահանջով հրաժարվեց հիշատակել Վեհափառ Հայրապետին, ներկաներից մի մասը բարձրաձայնեց իրենց բողոքը։ Հովհաննես Իշխանյանը և Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին կատարվածից, ինչից հետո անվտանգության ծառայողները քաշքշելով դուրս բերեցին նրանց եկեղեցուց։ Թեև ՆԳՆ–ն փորձում է միջադեպը ներկայացնել «անվտանգության նկատառումներով», ակնհայտ է, որ իշխանությունն այս անգամ էլ չէր հանդուրժում մարդկանց իրավունքը պաշտպանելու սեփական եկեղեցու պատիվը։

Այսպիսով՝ գործողությունը, որը պետք է ներկայացվեր որպես վարչապետի «հավատամքային ներկայություն», վերածվեց բացահայտ քաղաքական ակցիայի։ Նիկոլ Փաշինյանը, որի խմբագրությունն արդեն տասնամյակներով գտնվել է հենց Սուրբ Սարգիսի դիմաց, ոչ մի անգամ չի մասնակցել այստեղի պատարագներին։ Եվ այս հակադրությունը հատկապես ընդգծվեց այն պահին, երբ նույն եկեղեցում պատարագին ներկա էր Նարեկ Կարապետյանը՝ մարդ, որը ավելի քան տասնհինգ տարի ամեն կիրակի իր ընտանիքի հետ այցի է գալիս Սուրբ Սարգիս, և ում ճանաչում են ոչ միայն հոգևորականները, այլև մեծամասնությունը եկեղեցու մշտական այցելուների։

Փաշինյանի այս վերջին «գալստյան» բեմադրությունը, բնականաբար, ընկալվեց որպես փորձ քաղաքական շահ ստանալու սրբությունը շահարկելով։ Մինչդեռ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պարզ էր ու բաց. «Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այստեղից»,– գրել էր նա նախօրոք։ Իսկ պատարագից հետո ավելացրել. «Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթահարի։ Հայ ժողովուրդը պաշտպանեց կաթողիկոսի անունը և չողջունեց իշխանության հարձակումները։ Հիմա փորձում են ներսից լուծում գտնել, բայց մենք մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին»։

Սուրբ Սարգիս եկեղեցին վաղուց գիտի իր հավատավոր համայնքին. նրանք մարդիկ են, ովքեր տարիներով լուռ ու հետևողական ապրում են իրենց քրիստոնեական կյանքը։ Այդ համայնքի իրական անդամները տարբերվում են պահի դեմքով եկած պաշտոնյաներից։ Այստեղ բոլորն առանց բացառության գիտեն Նարեկ Կարապետյանին՝ որպես մշտական այցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ընկալվեց ոչ թե որպես հավատացյալի, այլ որպես՝ հերթական ներկայացման հերոս։

Այդ պատճառով էլ իշխանության փորձերը՝ եկեղեցու ներսում ձևավորելու արհեստական օրակարգ և ներկաներին պարտադրելու քաղաքական հաշվարկները, այս անգամ ևս չհաջողվեցին։ Երբ հավատացյալ ժողովուրդը բարձրաձայնում է Վեհափառի անունը՝ փորձելով պահել եկեղեցու ինքնությունը և արժանապատվությունը, իշխանական մեթոդները պարզապես կորցնում են իրենց նշանակությունը։

Նման քրիստոնեական մոտեցման և խաղաղ, արժանապատիվ պահվածքի ֆոնին Նիկոլ Փաշինյանի փորձերը թվում են էժան ու անճաշակ։ Եկեղեցին չի կարող դառնալ իշխանության քարոզչական կցորդը։ Եվ որքան էլ փորձեն, հավատացյալները հաստատում են՝ այդ ճանապարհը փակ է։ «Մեր ձևով» շարժումը հենց այս օրերին դարձավ այդ ճշմարտության կենդանի վկայությունը։