Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր ԱվետիսյանԿային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ ԹրամփԱրծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Իրանը մեծ ճամփաբաժանին Փաշինյանը վերաձևում է վառելիքի շուկան Ադրբեջանի օգնությամբ Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը Նավթ գնելով Ադրբեջանից՝ մենք ֆինանսավորում ենք նրա բանակը․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան ՌԴ-ի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու. Զախարովա
Քաղաքականություն

Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են կաթողիկոսին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները: Այս մասին, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, ասված է Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարության մեջ:

«ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խոսքով․ որոշումը ձերն է եղել՝ մեզ չմեղադրեք։․․․ 

բ/ Կատարվածը վերին աստիճանի նենգ եւ տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում։ Իրենք կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեցական ատյաններում, արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները, մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դավադիրներ։ 

գ/ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ եւ ներկայությամբ առիթը եւ հնարավորությունը չի փախցրել քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով բարձրագույն կոչումներ եւ պաշտոններ են ստացել եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խոսուն վկայությունն է իրենց քստմնելի արարքը։ Եթե Վեհափառը սխալվել է որեւէ բանում փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ եւ զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։ 

դ/ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին եւ հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր ընտրության իսկ չմասնակցելով երբեւիցե դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ։ 

ե/ Մյուս 4 տիրադավները ուսանողությունից մինչեւ աբեղայություն եւ եպիսկոպոսություն վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել նույն Հայրապետի ձեռամբ՝ արժանանալով եպիսկոպոսական օծման եւ ձեռնադրության։ Սա խոսում է իրենց կերպարի մասին։ 

զ/ Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։ Այսու, 26 տարվա շարունակական քծնանքից հետո գլխակորույս սողալը անպատկառ եւ հայրենադավ իշխանավորների առջեւ՝ իրենց կաշին ինչ- որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Հիրավի նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին։ 

է/ Տիրադավները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում։ Ուստի անհրաժեշտ է աննախադեպ պատասխան եւ արձագանք․․ խոտորնակին՝ խոտորնակ, ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը։ 

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին․ 

1․ Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։ 

2․ Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ 

3․ Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։ 

4․ Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։ 

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։ 

ը/ Եւ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գեթ հոգեւորական մնալ, մինչ մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը։ 

Քահանայք եւ ժողովուրդք, փարված մնացեք մեր Սուրբ եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին։ Մեզ բոլորիս համար փորձության եւ փորձվելու ժամ է։ Չարը մռնչում է՝ կլանելու յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին։ «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Հովհ․ Բ։ 12)։ 

«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատեւ աղոթեք․․․Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ․ ԺԲ։ 11-13, 21)։ 

Հ․ Գ․ Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են»»:

Հետևեք մեզ՝ այստեղ