Ռուսաստանի թեմի հայտարարությունը հիստերիա է առաջացրել Փաշինյանի մոտ
Օրեր առաջ Մոսկվայի հայկական եկեղեցին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները, բացառությամբ մեկի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականների կողքին։ Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի այս հայտարարությունը հիստերիա է առաջացրել գործող իշխանությունների մոտ։
Փաշինյանը տեղեկություններ ունի, որ այս հայտարարությունը համակարգվել է ուղիղ Կրեմլից։ Առավել ևս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի հեչուկս Փաշինյանի, շքանշանով պարգևատրեց թեմի առաջնորդին՝ Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս Արքեպիսկոպոսին։ Ըստ էության, դա Մոսկվայի աջակցությունն էր Կաթողիկոսին, ում դեմ էլ այժմ Փաշինյանը անդուլ պայքար է մղում։ ՀՀ իշխանությունները վստահ են, որ այս ամենում նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի մատն է խառը։
Եվ այդ առումով Փաշինյանի մոտ լուրջ վախեր կան։ Որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները տեղում հակառուսական տրամադրություններ բորբոքեն, նրանք մահու չափ վախենում են ՌԴ իշխանություններին, անձամբ Վ. Պուտինից։ Իսկ Հայ առաքելական եկեղեցու դեմ Մոսկվայից եկող ցանկացած ազդակ տանում են ինսուլտային տրամադրությամբ։
Սոնա Գուլքանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի