Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Երեսպաշտություն՝ ըստ «Քաղպայմանագրի»

Առավոտը բացվեց զարմանահրաշ մի հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը «ավետեց», թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության որոշմամբ կուսակցության էթիկայի կանոնագիրք է ընդունել, որտեղ ստանդարտներ են սահմանել իրենք իրենց համար՝ հայտարարելով հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին իրենց նվիրվածության մասին։

«Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին»,- գրել է Փաշինյանն ու հավելել. «Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա»։ Կարելի էր, իհարկե, սա գնահատել որպես իշխող ուժի բարեվարքության և ապաշխարանքի դրսևորում, բայց փաստն այն է, որ Փաշինյանի կողմնակիցները ամենևին էլ չեն հետևելու իրենց իսկ ընդունած կանոնագրքին։

Ավելին, սոցիալական ցանցերում գործող իշխանությունների կողմնակիցները, հատկապես ֆեյքերի տեսքով, շարունակում են ատելություն սերմանել հանրության տարբեր խմբերի նկատմամբ, հայհոյանքներ տալ հնարավոր բոլոր ընդդիմախոսների հասցեին։ Եվ եթե X-քպականն իր դեմքով այլևս հայհոյանքներ չի գրելու, ապա ոչինչ չի խանգարում նրան մի քանի ֆեյք բացել և նույն այդ հայհոյանքները ավելի շատ տիրաժավորել։ Կանոնակարգի ընդունումն ավելի շատ ուղղված է ընդդիմությանը, որպեսզի հետո ընդդիմությունից հնչող պատասխաններին կամ էլ հնարավոր վիրավորանքներին արձագանքեն, թե իբր ՔՊ-ն բարեվարք է, ընդդիմությունը՝ ոչ, մինչդեռ Հայաստանում ատելությունը, հայհոյախոսությունը ահռելի այնպիսի ծավալների է հասել, որ այլևս դուրս է որևէ տրամաբանությունից, իսկ դրա միակ մեղավորը հենց գործող իշխանությունն է։

Սուրեն Բաղինյան