Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացը

ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից։ «2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»,– ասվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ Խումբն անգործության էր մատնվել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, իսկ արդեն 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։

Ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի կարևոր պահանջներից մեկն էլ ԵԱՀԿ ՄԽ լուծարումն է, Փաշինյանի իշխանությունն էլ մեղմիկ չեմուչում անելուց հետո համաձայնվեց, օգոստոսի 8-ին էլ Վաշինգտոնում կողմերը հաստատեցին, թե դիմել են ԵԱՀԿ-ին։ Որքան էլ Արցախի ու արցախցիների իրավունքներով զբաղվող կառույցները պնդում են, թե խմբի ցրումը վնասակար է, նամակներ հղում ՀՀ իշխանություններին, ԵԱՀԿ-ին, փաշինյանական իշխանությունն ամեն բան արեց՝ Ալիևի պահանջը կատարելու, Մինսկի խումբը պատմության խորխորատներն ուղարկելու համար։ Սա դավաճանության ևս մեկ դրվագ էր, իսկ նոր դրվագներն առջևում են։

Լիլիթ Բադալյան