Փի Դիդիի փաստաբանները պահանջել են Netflix-ից չթողարկել ռեփերի մասին ֆիլմը
Ռեփեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբանները Netflix-ին ծանուցում են ուղարկել՝ պահանջելով չհրապարակել «Շոն Քոմբս. հաշվեհարդար» վավերագրական ֆիլմը, հաղորդում է CNN-ը։
Ռեփերի թիմի պնդմամբ՝ ֆիլմը, որը նկարահանել է Քոմբսի վաղեմի թշնամի՝ ռեփեր և դերասան 50 Cent-ը (Քուրթիս Ջեքսոնը), օգտագործում է գողացված կադրեր, որոնց տարածումը թույլատրված չէր։
Հայտարարության մեջ նշվում է, որ Netflix-ը և դրա գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը գիտեին, որ Քոմբսը հավաքում էր կադրեր 19 տարեկանից՝ իր սեփական պատմությունը յուրովի պատմելու համար։ Փի Դիդիի ներկայացուցիչները պնդում են, որ Netflix-ի կողմից այս աշխատանքի յուրացումը հիմնարար անարդար և անօրինական է։
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը ռեփերին դատապարտել է ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխելու համար։ Երաժշտի պաշտպանությունը պահանջել էր 14 ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող կողմը՝ ավելի քան 11 տարի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի