Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Եվրամիությունը Հայաստանում մոլդովական սցենար է գործարկում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում նոր համագործակցության փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության պաշտոնյաների հետ։ Հայտարարված նպատակների և թիրախների մեջ առանցքայիններից մեկը Եվրամիության խոստումն է՝ 15 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ հակառուսական քարոզչության համար։ Միրզոյանը նախ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով հայտարարել է, թե Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և այդ մարտահրավերը հաղթահարելու համար 15 միլիոն եվրո է տրամադրվելու։ «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն, սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- իր հերթին ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ այդ գումարն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։

Դիվանագիտական ձևակերպումներն ու վերամբարձ արտահայտությունները հանելով, սա ընդամենը նշանակում է, որ Եվրամիությունը հսկայական գումարներ է ծախսելու Հայաստանում մոլդովական սցենարի իրականացման նպատակով։ Դեռևս շաբաթներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի իշխանությունները խորհրդատվական և քաղաքական աջակցություն են խնդրել Եվրամիությունից՝ մոլդովական սցենարը Հայաստանում իրականացնելու համար։ Եվ երեկ տեղի ունեցած հանդիպումն էլ հենց այդ  խնդրանքը բավարարելու համար էր։

Եվրամիությունը այդ գումարը հատկացնելու է տեղական լրատվամիջոցներին, ինչպես նաև մի շարք խմբերի, որոնք ժամանելու են Հայաստան՝ Փաշինյանին և իշխանական քարոզչամեքենային օգնություն ցուցաբերելու, նաև իրավաբանական ձեռնարկներ կազմելու, թե ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ հետապնդումներ իրականացնեն տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Որոշ ուժերի էլ ընդհուպ փակելով, թույլ չտալով նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում։ Ըստ էության, Եվրամիությունը որոշել է ատամներով պաշտպանել Փաշինյանին և բոլորովին էլ, և մտադիր է աչք փակել նա բոլոր ապօրինություների վրա։ 

Լուսինե Մուրադյան