Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Ստի ու մանիպուլյացիայի նոր դոզա Փաշինյանից

Հայաստանի կառավարությունը վերջապես հրապարակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, ընդ որում, ինչպես և վայել է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, այս անգամ ևս զերծ չեն մնացել ստելու և մանիպուլացնելու իրենց քաղաքականությունից։ Հիշեցնենք, Փաշինյանը, ով պարբերաբար տեսաուղերձներ է հղում նախկին նախագահներին, պահանջելով իր հետ դեմ առ դեմ բանավիճել, 10 ամիս առաջ հանձնարարել էր գույքագրել «ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»։

Նախագահների կողմից մերժում ստանալուց հետո էլ սպառնացել էր մինչև տարվա վերջ հրապարակել բոլոր բանակցային փաստաթղթերը։ Բայց հրապարակած փաստաթղթերը կիսատ են, մի զգալի մասը չի էլ հրապարակվել, ընդ որում, հրապարակված փաստաթղթերում չկա Քի-Վեսթի տարբերակը, իսկ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ, այլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ում 2008 թվականի արված հրապարակում։

Ըստ էության, փաստաթղթերի կիսատ հրապարակումը Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձելու է օգտագործել խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին իշխանությունների վրա ցեխ շպրտելու համար։ Զուր չէ, որ փաստաթղթերի կիսահրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները ոհմակով հարձակվել են ընդդիմության վրա տարատեսակ մեղքերի մեջ մեղադրելով։ Այդուհանդերձ, Փաշինյանը ստիպված է եղել հրապարակել 2019 թվականի փաստաթուղթը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, որոնց առկայությունը, ի դեպ, տևական ժամանակ գործող իշխանությունը հերքում էր։ Իսկ Հայ ազգային կոնգրեսը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պարբերաբար այդ մասին հայտնում էր, որ Փաշինյանը մերժել է նշված առաջարկները՝ Հայաստանը ներքաշելով պատերազմի մեջ։

Ըստ Զուրաբյանի, եթե 2019 թվականի փաստաթուղթն ընդունվեր, Հայաստանը կունենար խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում՝ Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգ վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ։ Այդուհանդերձ, փաստն այն է, որ նույնիսկ հրապարակված այս կիսատ փաստաթղթերով ակնհայտ է դառնում, որ հենց փաշինյանական իշխանությունն է ամեն ինչ արել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, Հայաստանին և Արցախին պատերազմի մեջ ներքաշելու և ջախջախիչ ու խայտառակ պարտության համար։

Սոնա Գալստյան