Բա ո՞ւր մնաց ինքնիշխանությունը. Մհեր Ավետիսյան
Բա սուվերենիտետից, անկախությունից, ինքնիշխանությունից, ինքնասիրությունից, արժեքներից խոսողները չե՞ն ուզում եվրոչինովնիկ Կայա Կալլասին կոչ անել, որ Հայաստանին կոչ չանի, որ Հայաստանը սանկցիաներ կիրառի Ռուսաստանի դեմ, թե՞ ձեր համար սուվերենիտետը իրականում արժեք չէ, անկախությունը իրականում արժեք չէ, դուք ուզում եք ուղղակի էդ անկախությունն ու սուվերենիտետը ծախել Արևմուտքի վրա և դարձնել Հայաստանին Արևմուտքի ստրուկը, Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ մղվող արևմտյան գեոպոլիտիկ պայքարում, թե՞ դուք ընդամենը Արևմուտք գնալու համար ուզում եք զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնասիրությունն ու անվտանգությունը և մեր ժողովրդին գործիք դարձնել, մեր ժողովրդին դնել զոհասեղանին հանուն Արևմուտքի։
Ես միշտ ընդգծել եմ, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև արևմտյան լարը դեմ է, որ դու երկու լարի վրա խաղաս։
Արևմուտքն ասում է՝ եթե ուզում ես իմ հետ լինես, եթե ուզում ես իմ կողքին լինես, պետք է ինձ օգնես, որպեսզի քանդենք Ռուսաստանը, իսկ օգնել Արևմուտքին Ռուսաստանը քանդելու իր ծրագրերի իրականացման հարցում ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Եվ հիմա արդեն Կայա Կալլասների հայտարարությունները ցույց են տալիս, որ այո, երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, և այո, եթե մենք գնում ենք Արևմուտք, Արևմուտքը մեզանից պահանջելու է դուրս գալ Ռուսաստանի դեմ, պայքարել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը դառնալու է մեր համար ուղղակի թշնամի պետություն իր բոլոր բացասական հետևանքներով։
Սիրելի ժողովուրդ, ժամանակն է խելքի գալու, հասկանալու, որ մեր միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, և մենք ուղղակի մեր պետականությունը պահպանելու, անկախությունը պահպանելու և մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար պարտավոր ենք կանգնել Ռուսաստանի կողքին՝ չվախենալով, որ Արևմուտքը կարող է մեր հանդեպ սանկցիաներ անել կամ մեր հետ չցանկանալ շփվել։ Սա է այսօրվա գեոպոլիտիկ իրականությունը, և սրանից փախչել հնարավոր չէ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի