Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

«Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սա ծաղր է պետականության հանդեպ: Հուսանք, մի օր այն կավարտվի: «Փաստի» հետ զրույցում նկատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հրապարակված «փաստաթղթերին»: Խոսքը, հիշեցնենք, ըստ Փաշինյանի, Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթերի ցանկի մասին է: Բայց դա ինչ-որ ծաղկաքաղային փաստաթղթերի ցանկ էր, որի մեջ նաև «Հայկական ժամանակում» 2008-ին տպագրված հրապարակում կար:

«Իսկապես ողբերգական է, որ լուրջ աշխարհաքաղաքական խաղացողների հետ փոխկապակցված նման հարցին, այ, այսպիսի, չգիտեմ էլ, թե ինչ բառով բնորոշեմ, վերաբերմունք է դրսևորվում: Ու նման գործելակերպը ուղիղ կերպով բերել է այս հետևանքներին»,-նկատեց Բագրատ Միկոյանը:

Էական է մեր զրուցակցի այն ընդգծումը, որ Փաշինյանը չի հրապարակել Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը: Ի դեպ, երեկ էլ նա նշեց, թե իրենց ձեռքի տակ չկա նման փաստաթուղթ: Ի դեպ, այն ուղղակիորեն կապ ունի նախագահ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ վարած բանակցությունների բովանդակության հետ: «Այդտեղ (հրապարակված ցանկում) չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին,-նշում է Միկոյանն ու հավելում,- փոխարենը դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»: Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ հրապարակման ու անվանում է դա փաստաթուղթ»։

Մինչդեռ, եթե ինքը Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակեր, Բագրատ Միկոյանի կարծիքով, հօդս կցնդեր այն քարոզչական առասպելը, թե Մեղրին տալիս էին:

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ այդ հրապարակումները լավ առիթ են, որպեսզի համեմատվի, թե 1998-ին բանակցային սեղանին ինչ էր դրված, և դրանից տարիներ անց ինչ էին «Մադրիդյան սկզբունքները»: Ու համեմատության մեջ ակնհայտ կդառնա կատարված դիվանագիտական աշխատանքը, բանակցային աշխատանքը:

Բագրատ Միկոյանի առաջարկած մեկ այլ համեմատության տարբերակ, կարծում ենք, ավելի հետաքրքրական է: «Մի փաստաթուղթ կա, որին մեր հանրությունը պետք է իսկապես ուշադրություն դարձնի. 2019 թվականի առաջարկների փաստաթուղթը, որը մերժել է Փաշինյանը, ու այդ հրաժարումը բերել է այս արհավիրքին: Այդ հրաժարվելուց հետո էր, որ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թե՝ իր զրոյական կետից է բանակցում»:

Իսկապես կարելի է ինքնուրույն դնել ու համեմատել. ի՞նչ են 2019 թվականին առաջարկել Փաշինյանին, ինչի՞ց է հրաժարվել, և ի՞նչ ունենք այսօր, ավելի ճիշտ՝ ինչեր չունե՛նք այսօր:

«Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»,-ասում է Բագրատ Միկոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում