Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու

Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։ 

Ֆասթ Բանկում սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերին զուգահեռ առաջնահերթություն են տալիս նաև Հայաստանի բնապահպանական խնդիրների հաղթահարմանը, քանի որ բնության պահպանությունը, անապատացումն  ու օդի աղտոտվածությունը լրջագույն հիմնախնդիրներ են, որոնք այսօր հրատապ լուծումներ են պահանջում։ Բանկը քանիցս տարբեր նախաձեռնություններով արդեն իսկ աջակցել է բնապահպանական ծրագրերի և այս ներդրումով ևս նպաստ կբերի կանաչապատ տարածքների ավելացմանը։

Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ Նախատեսված է առաջիկա 3 տարում 100 հա նոր անտառ հիմնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր թվով տնկվելու է 300 հազար տեղական անտառային տեսակի ծառ: Նախագծի ավարտին համայնքային հողերը և դրանց վրա ձևավորված անտառային էկոհամակարգը վերադարձվելու են համայնքին, և անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: Անտառհիմնումն իրականացնելու համար համատեղ ծախսվելու է 250 մլն դրամ։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծել է, որ նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարևոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է․ «Համոզված եմ՝ այս աշխատանքը շարունակական է լինելու, և մեր համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին»։

Նախագծի իրականացումը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, ջրային պաշարների պահպանմանը, հողի էրոզիայի և անապատացման դեմ պայքարին և համայնքներում կայուն, կանաչ զարգացման հնարավորություններ ստեղծելուն։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը, ներդրումներ է կատարում կրթության, սպորտի , մշակույթի և այլ ոլորտներում։ 

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։