Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ շատերն են հիշում անխելք մարդու մասին հայկական հեքիաթը.ոսկին հողի մեջ թողած՝ գյուղացին գնում էր բախտ փնտրելու, տեղն էլ գիտեր, բայց շտապում էր ուրիշ ուղղությամբ, ու այնքան հիմար էր, որ անգամ գայլի նյարդերը չդիմացան, անմիջապես ճանաչեց անխելքին։

Հիմա այդ հեքիաթն ավելի ցայտուն է թվում՝ իր այլաբանական իմաստով. որտեղ հանքի մասին է խոսվում, հայտնվում են «խելոք» մարդիկ ու իրենց «հրաշալի գիտելիքներով» սկսում են պայքարել՝ լինեն դրանք հետախուզական աշխատանքներ, թե հանքի շահագործում կամ նոր հանքի ուսումնասիրություն և այլն: Նրանք՝ այդ «սրտացավ բնապահպանները» ուշադրություն չեն դարձնում, թե հենց Երևանում ինչ մակարդակի է հասել օդի աղտոտվածությունը. դրա դեմ պայքարելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ ժամանակ։ Մինչդեռ Երևանում հանք էլ չկա, այլ կա սխալ կառավարում։ Իսկ ճիշտ կառավարվող հանքի գաղափարին նրանք ոչ մի կերպ չեն հավատում։

Իսկ այդ ժամանակ ի՞նչ է անում հակառակորդ հարևանը, որը հանքարդյունաբերության շնորհիվ հզորացել է, հանքերի դեմ պայքարողներին հաղթել ու շարունակում է զարգացնել իրենց համար շատ բարեբեր ու արդյունավետ այդ ոլորտը։ Տեսեք, «AzerGold»-ը, որը Ադրբեջանի գունավոր և սև մետաղների հանքավայրերի կառավարմամբ զբաղվող պետական ընկերություն է, այժմ իրականացնում է ինտենսիվ երկրաբանական հետախուզական և հետազոտական աշխատանքներ՝ ուղղված երկրի հանքահումքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը և նոր հանքավայրերի բացահայտմանը։ Օրերս իրենց լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ «AzerGold»-ից հայտնել են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում «AzerGold»-ի կողմից իրականացվող երկրաբանական հետախուզական աշխատանքների հիմնական ուղղություններն են տարածաշրջանի նոր հեռանկարային հանքահումքային ռեսուրսների հայտնաբերումը, գործող հանքավայրերի պաշարների վերագնահատումը։ «AzerGold»-ն իրականացնում է հանքային և ոչ մետաղական հանքավայրերի ու հանքային դրսևորումների հետախուզության ծրագիր, որը ներառում է Ղարաբաղը, «Արևել յան Զանգեզուրը», ինչպես նաև այլ շրջաններ։ Իլհամ Ալիևի՝ 2023 թ. հունիսի 2 2 - ի կար գադ րու թյան հա մ ա ձ ա յ ն , «AzerGold»-ի իրականացրած ծրագիրը ընդգրկում է Փոքր Կովկասի լեռները՝ Ղարաբաղի, «Արևել յան Զանգեզուրի», Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ ընդհանուր 15 409 քմ տարածքով, նշել են ընկերությունում։

Շարունակենք տեղեկանալ հարևանների «գործերից»։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ոչ ինվազիվ մեթոդներ՝ հիպերսպեկտրալ արբանյակային նկարահանում և օդային էլեկտրամագնիսական ուսումնասիրություններ։ Այս մեթոդները թույլ են տալիս կարճ ժամանակում հայտնաբերել հեռանկարային տարածքները, ինչպես նաև իրականացնել հետազոտություններ ճշգրիտ կոորդինատներով՝ ընդգրկելով ավելի փոքր տարածքներ։ Այսպես երկրաբանական տվյալներն ստացվում են արագ՝ առանց հողի մակերեսին միջամտության։ Այս տեխնոլոգիաներով իրականացվող հետազոտություններն ու գնահատականները կավարտվեն 2027 թվականի վերջում։ Արդյունքում կամփոփվեն Փոքր Կովկասի ադրբեջանական հատվածում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում համալիր որոնողական–գնահատողական աշխատանքները, կընդլայնվեն առկա երկրաբանական քարտեզները և տվյալների բազան, ինչպես նաև կավարտվի երկրաբանական հետախուզության նախնական փուլը», – տեղեկացրել են «AzerGold»-ում։

Նաև հավելել են, որ ստացված տվյալները թույլ կտան հայտնաբերել նոր հեռանկարային տարածքներ։ Հայտնաբերված տարածքներում հետազոտությունների շարունակությունն ու հնարավոր արտադրական աշխատանքների կատարումն իրականացվելու է պետության կողմից որոշված օպերատորների կողմից։ Ըստ ընկերության, նոր խոշոր հանքարդյունաբերական նախագծերը մեծ ներդրում կունենան հանքարդյունաբերական արդյունաբերության, ոչ նավթային սեկտորի և երկրի տնտեսության զարգացման գործում։

«Ընդհանուր առմամբ, նախնական երկրաբանական արդյունքները փաստում են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տարածքները, ինչպես նաև Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ունեն բարձր հանքահումքային ներուժ, և առաջիկա տարիներին նոր հանքավայրերի բացահայտումն ու առկա ռեսուրսների ավելացումը լիովին իրատեսական է»,եզրակացրել են «AzerGold»-ում։

Դե ինչ, մենք էլ շարունակենք կոկորդ պատռել ու խանգարել հանքարդյունաբերության զարգացմանը, ոսկին թողնենք սարում, սարը պահենք սար ու սպասենք, թե երբ գործից հասկացող հարևանը տեր կդառնա այդ հարստությանը։ Իսկ մյուս կողմից էլ՝ նրանք ակտիվ պայքարում են Հայաստանում գործող մի քանի հանքերի դեմ, բողոքներ գրում, թե աղտոտվում ենք իրենց ջրերը, ամեն կերպ փորձում են պայքարել բնապահպանական բոլոր նորմերը պահպանող Լիդիանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ինչու ոչ՝ նաև մյուս՝ ավելի փոքր հանքերի դեմ:

Ի դեպ, հայկական հանքարդյունաբերական ընկերությունները կարող են միջազգային ատյաններում ադրբեջանական հայցերից շատ հեշտությամբ պաշտպանվել՝ ասելով, որ մեր հայրենակիցներն այնքան խստորեն են հետևում մեր իսկ հանքերի աշխատանքին ու մի բան էլ զրպարտելով «շառ անում», որ նույնիսկ թշնամին ջանք թափելու կարիք չունի՝ ոլորտը վարկաբեկվում է հենց տեղացիների ուժերով, և ամենափոքր թերություններն էլ տեղում խոշորացույցի տակ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում