Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Լիցենզիայի չեղարկման կուլիսներն ու սակագների շուրջ պայքարի նոր փուլը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իշխանությունների ճնշման ներքո չեղյալ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան, ինչն ըստ էության վերածվեց գույքի բռնագրավման։ Որոշումը կայացվել էր նախապես կազմված սցենարով․ այն ընդունվեց այնպիսի արագությամբ, որ ակնհայտ դարձավ՝ քննարկումները ձևական բնույթ էին կրում։ Այն հակասում է երկրի Սահմանադրությանը և խաթարում է տնտեսական կայունությունը։

Կոլեգիալ մարմինները նախատեսված են շահերի հավասարակշռության համար, սակայն այս գործընթացում հանձնաժողովը գործել է ոչ թե որպես անկախ կառույց, այլ որպես քաղաքական պարտադրանքի կրող։ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամը և գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը հարվածեցին ներդրումային միջավայրին։ Արտասահմանում ձևավորվում է աճող անվստահություն Հայաստանի նկատմամբ, ինչը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել երկրի բարի համբավին։ Իշխանությունները ժամանակավոր են, իսկ պետության հեղինակությունը՝ երկարատև աշխատանքի արդյունք, և այն վերականգնելը բարդ է դառնում նման քայլերից հետո։

Այս իրադրության պայմաններում «Մեր ձևով» շարժումը սկսում է ստորագրահավաք՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։ Իրավաբան Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին հենց ՀԷՑ-ը էր դիմել հանձնաժողով՝ առաջարկելով սակագները նվազեցնել մոտ վեց միլիարդ դրամի խնայողության հաշվին։ Այդ խնայողությունը ստեղծվել էր վերջին տասնամյակում ձեռնարկված բարեփոխումների, հաշվիչների նոր համակարգի ներդրման և կորուստների նվազեցման շնորհիվ։ Ընկերությունը նաև հայտնել էր, որ կարող է ապահովել առավել մեծ խնայողություն, ինչը թույլ կտար շարունակել սակագների նվազեցումը։

Չնայած դրան՝ հանձնաժողովը մերժեց առաջարկը՝ առանց հիմնավոր բացատրությունների։ Նույն անտեսողական վերաբերմունքը ցույց է տրվել նաև ընկերության երկրորդ դիմումի նկատմամբ, ինչը հուշում է, որ սակագների իջեցումը միտումնավոր փակուղու մեջ է դրվել։

Շարժման ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը նշում է, որ սակագների երեք դրամով նվազեցումը լիովին իրատեսական է։ Թվով փոքր այս տարբերությունը մեկ տարվա ընթացքում կարող է քաղաքացիներին ապահովել մի քանի ամսվա գազի կամ լույսի վարձի չափով խնայողությամբ, ինչը զգալի աջակցություն է հատկապես դժվար վիճակում հայտնված ընտանիքների համար։ Միքայելյանը շեշտում է, որ այն պահից, երբ ընկերությունը անցել է Սամվել Կարապետյանին, սակագները չեն բարձրացել, թեև ապրանքների ու ծառայությունների գներն ամեն տարի աճել են։

Գոհար Մելոյանի խոսքով՝ ՀԷՑ-ը Կարապետյանին փոխանցվել է ծանր վիճակում․ այն գտնվել է սնանկացման եզրին։ Նոր սեփականատերը ներդրել է հսկայական գումարներ, վերականգնել համակարգը, կատարել բոլոր պարտավորությունները և ստեղծել սակագները իջեցնելու հնարավորություններ։ Մելոյանը չի բացառում, որ հանձնաժողովը և ժամանակավոր կառավարիչը դիմադրում են սակագների նվազեցմանը՝ խնայված միջոցները այլ նպատակներով օգտագործելու ցանկության պատճառով։

Այս պայմաններում «Մեր ձևով» շարժման նախաձեռնած ստորագրահավաքը դառնում է հանրային պահանջի հստակ արտահայտություն։ Քաղաքացիները պահանջում են, որ իշխանությունները դադարեցնեն արհեստական խոչընդոտները և ապահովեն այն, ինչը հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի մատչելի գին։