Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները

Հայ առաքելական եկեղեցու և նրա հովվապետի դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը, կարծես, փոխում է շեշտադրումները։ Ամիսներ շարունակ շահարկելով կուսակրոնության թեման, կաթողիկոսին և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրելով այն խախտելու մեջ՝ Փաշինյանը, ըստ երևույթին, հասկացել է, որ դա բավարար ազդեցություն չի ունենում հանրային տրամադրությունների վրա։ Ավելին, հայությունը ավելի է համախմբվել եկեղեցու և կաթողիկոսի շուրջ, իսկ զավակ ունենալու մեղադրանքները լուրջ չի ընդունում։ Ուստի և, գործող իշխանությունները եկեղեցու դեմ նոր «հին» սկավառակն են գործի գցել՝ կաթողիկոսին մեղադրելով գործակալ լինելու մեջ։

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանը կուսակրոնության, եկեղեցու բարենորոգումների մասին չի խոսել, փոխարենը հայտարարել է, թե իրեն պետք չէ այնպիսի կաթողիկոս, որը իրեն կենթարկվի։ «Ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Ես բացարձակապես նման նկրտումներ չունեմ»,-ասել է Փաշինյանը և հավելել «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա: Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ-գնդապետները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների, չեն փրկի»:

«Գործակալության» մեղադրանքը հոգով ու մարմնով գործակալ այս իշխանությունները կիրառում են բոլոր ընդդիմախոսների դեմ, եկեղեցին էլ, բնականաբար, բացառություն լինել չէր կարող։ Միևնույն ժամանակ, սա նշանակում է, որ գործող իշխանությունները որևէ ռեալ ապացույց չունեն եկեղեցու դեմ պայքարում և, օգտագործելով մաշված ու ժամկետանց թեզերը, պարզապես ձգում են իրենց լիակատար ֆիասկոյի ժամանակը։ 

Տաթևիկ Բադալյան