Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին
Բրազիլիայի առաջնության 37-րդ տուրում «Սանթոսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ժուվենտուդեի» նկատմամբ։ Կաշիաս-դու-Սուլում կայացած հանդիպման գլխավոր հերոսը դարձել է Նեյմարը, ով հեղինակել է թիմի բոլոր գոլերը։
33-ամյա հարձակվողը երկու անգամ աչքի է ընկել խաղային իրավիճակից, իսկ մեկ անգամ՝ անվրեպ իրացրել 11-մետրանոցը։ Սա Նեյմարի առաջին հեթ-տրիկն էր վերջին 3.5 տարվա ընթացքում։ Նախորդ անգամ նա երեք գոլի հեղինակ էր դարձել 2022 թվականի ապրիլի 9-ին՝ ՊՍԺ-ի կազմում «Կլերմոնի» դեմ խաղում։
Բրազիլացին շարունակում է իր տպավորիչ գոլային շարքը՝ վերջին երեք խաղում խփելով 5 գնդակ։ Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա «Սանթոսի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ «Սանթոսը» վաստակել է 44 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական։ «Ժուվենտուդեն» 34 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։
Նեյմարի գործող պայմանագիրը «Սանթոսի» հետ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ Չնայած վնասվածքի մասին շրջանառվող լուրերին, որոնք ֆուտբոլիստը հերքել է, նա հստակեցրել է իր դիրքորոշումը ապագայի վերաբերյալ։ «Իմ առաջնահերթությունը միշտ «Սանթոսն» է»,- մեջբերում է Նեյմարի խոսքերը Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ «Ֆլամենգոն» ժամանակից շուտ նվաճել է Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը 2025 թվականի մրցաշրջանում։ 37-րդ տուրում սեփական հարկի տակ «Սեարայի» նկատմամբ տարած հաղթանակը վճռորոշ է եղել։
Անցկացրած 37 խաղում «Ֆլամենգոն» վաստակել է 78 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Պալմեյրասին»՝ դառնալով անհասանելի։ Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Կրուզեյրոն», որը 36 խաղից հետո ունի 69 միավոր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի