Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
«Նոա» ՖԱ–ի նախագահ և «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր Վարդգես Վարդանյանը նախաձեռնել էր Կեչառիսի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների իրականացումը։
11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանական համալիրում Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից նախաձեռնված բարեկարգման աշխատանքների և դրանց շրջանակում իրականացվող պեղումների ընթացքում բացվել է վաղ միջնադարյան եկեղեցի:
Պեղումները բացահայտել են ոչ միայն վաղագույն եկեղեցու հիմնապատեր, այլև մի շարք կցակառույցներ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են տալիս վանական համալիրի պատմական ծավալի ու զարգացումների մասին։
Բացի այդ, հայտնաբերվել են 100-ից ավել տապանաքարեր, որոնց մի մասը ունեն արձանագրություններ՝ հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանի հուշագրությունը, սոցիալական կառուցվածքն ու մշակութային առանձնահատկությունները։
Գիտական թիմը նշում է, որ այս գտածոներն արժեքավոր աղբյուր են Կեչառիսի վանական համալիրի վաղ փուլերի և տարածաշրջանի հոգևոր կյանքի խորքային ուսումնասիրման համար։
Պեղումները շարունակվում են, և մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում հնարավոր են նոր կարևոր բացահայտումներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի