Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում։ Մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այց կատարեցին Վայոց Ձորի մարզ։

Այցը մեկնարկեց Գլաձոր գյուղում, որտեղ գյուղի կենտրոնական հրապարակում կայացավ շարժման անդամների հանդիպումը գլաձորցիների հետ։ Հանդիպման ընթացքում շարժման անդամների կողմից գյուղի բնակիչներին ներկայացվեց շարժման կողմից առաջարկվող՝ Վայոց Ձորի մարզի կայուն զարգացման հայեցակարգը՝ մարզը դարձնել գինեգործության տուրիզմի՝ էնոտուրիզմի կենտրոն։

Այնուհետև շարժման անդամները եղան Եղեգնաձոր քաղաքում, որտեղ Մոմիկի 2-րդ նրբանց 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Եղեգնաձորի գրասենյակը։ Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները շրջեցին գրասենյակի տարածքում, շփվեցին գրասենյակի առաջին այցելուների հետ և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։ Եղեգնաձորից հետո շարժման անդամների այցը շարունակվեց Մալիշկա գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան գյուղի բնակիչների հետ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում գյուղական բնակավայրերի կայուն զարգացման և բնակիչների զբաղվածության ապահովման հնարավորությունների շուրջ։

Շարժման անդամների հաջորդ կանգառը Վայք քաղաքում էր, որտեղ տեղի ունեցավ մարզում շարժման երկրորդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման աշխատանքային այցը Վայոց Ձոր ավարտեց Զառիթափ գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան զառիթափցիների հետ հետ, ծանոթացան նրանց առօրյային և վերջիններիս հուզող խնդիրներին։