Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա Կոստանյան
Այսօր Factor TV-ի «Բանավեճ» հաղորդաշարին գործընկերներ Մենուա Սողոմոնյանի և Շահեն Հարությունյան / Shahen Harutyunyanի հետ մասնակցեցինք քննարկման, որը կարելի կլիներ համարել առողջ ու քաղաքակիրթ, եթե չլինեին ընթացքում խոսույթի որոշ դրվագներ, որոնք լավագույնս նկարագրում են Հայաստանում հիմնավորված անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել, իսկ ինչու՞, դե որովհետև մանիպուլյացիան ու ատամները փշրելու, ասֆալտին փռելու ընդունված պրակտիկան խրախուսվում է ամենաբարձր՝ պետությունը ներկայացնող անձանց մակարդակով և հովանու ներքո և դառնում ընդունված քաղաքական վարքագիծ իշխանության սատելիտների մոտ։
Փաստահեն քննարկումներն իջեցնել շրիշակից ցածր բամբասանքների մակարդակի, ահա այն ամենը, ինչ տեսնում ու լսում ենք քաղաքականության մեջ լինելով, հետո էլ բողոքում ենք, թե ինչու են մարդիկ անհաղորդ երկրում տեղի ունեցող արհավիրքներին, որովհետև առողջ խոսք արտաբերող կամ չկա, կամ քիչ կա կամ էլ չի երևում համատարած գաղջի ու քաղաքական աղբի ֆոնին կամ պարզապես զզվել ու պասիվացել են։
Եթե հավես ու ժամանակ ունեք, լսեք, կարծիք հայտնեք։ Համբերություն եմ մաղթում և արտահայտում հարգանքս Մենուայի և Շահենի հանդեպ՝ բացառիկ զսպվածություն ցուցաբերելու համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի