Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում
Կովկասում արագընթաց զարգացումներին զուգընթաց տարածաշրջանում փորձում են ազդեցություն ձեռք բերել ոչ միայն ԱՄՆ-ը և Եվրամիությունը, այլ նաև Միացյալ Թագավորությունը, ընդ որում, հաշվի առնելով բրիտանական կապերը Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ադրբեջանին և Թուրքիային պաշտոնական Լոնդոնի կողմից պարբերաբար տրվող աջակցությունը, չափազանց մտահոգիչ է, որ անգլո-սաքսոնական ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ահռելի չափերի է հասել։
Բրիտանական հատուկ ծառայության ղեկավարներից հետո երեկ էլ Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է Սուրեն Պապիկյանին և Նիկոլ Փաշինյանին։ Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորության համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բրիտանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ընդգծել է 2 երկրների միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։
Վերնոն Քոքերը Երևանում նաև պաշտոնապես բացել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի առաջին մշտական Պաշտպանության բաժինը։ Ըստ դեսպանության, այս կարևոր քայլը արտացոլում է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը աջակցել Հայաստանի պաշտպանական կարողություններին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Այս տարվա հոկտեմբերին Բրիտանիան հայտարարեց, որ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, օգոստոսին էլ երկու երկրները համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։ Թե ինչով է զբաղվելու այդ Պաշտպանության բաժինը, դեռևս հայտնի չէ։
Պաշտոնապես ներկայացվող պատճառաբանությունը, թե այն օգնելու է բարձրացնել Հայաստանի պաշտպանական կարողությունները, այնքան էլ հավատարժան չեն թվում։ Փոխարենը Լոնդոնը ցանկանում է հարմար տեղավորվել տարածաշրջանում, Միացյալ Նահանգների հետ միասին վերահսկողություն սահմանելով այսպես կոչված «Թրամփի միջանցքի» նկատմամբ, որը ապագայում դառնալու է առանցքային կարևորություն ունեցող կապուղի։
Բրիտանիան շատ ավելի վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քան անգամ Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը, ուստի բրիտանական այս ակտիվությունը նոր վտանգներ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար։
Աննա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի