Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Եվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Ի գիտություն,
մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել հատուկ «արդար» լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, ինչի մասին «արդար» և «օբյեկտիվ» factor am լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել էր ներկայացնել, շատ հետաքրքիր է, որ 85,8 մլրդ դրամի չափով պասիվների ավելացման մասին չմոռացավ ներկայացնել, բայց 300 մլրդ դրամով ավելացած ակտիվների և սեփական միջոցների մասին մոռացավ, դա էլ քիչ է, հիմա գրում է, որ ... մեջբերում «առաջիկա աուդիտից հետո պարզ կդառնա,թե ինչքան սեփական կապիտալի ու ակտիվների մասին կարելի է պնդել»
Պասիվների մասին գրելու ժամանակ աուդիտի մասին չմտածեցի՞ք, ակտիվների մասին գրելիս հիշեցիք։

Ինչ վերաբերվում է ձեր հիշատակած աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):
Հաշվետվություններից որ մի քիչ օգտվել գիտեք լավ է, հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով մեր «արդար» լրատվամիջոցի ներկայացուցիչը համառ չի տեսնում ու ցանկություն էլ չունի տեսնելու:

Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է

2016 թ. - 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2017 թ. - 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2018 թ. - 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2019 թ. - 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2020 թ. - 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2021 թ. - 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2022 թ. - 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2023 թ. - 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2024 թ. - 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում

Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, լավ կլիներ գոնե մի քիչ սակագնի կառուցվածքից և քաղաքականությունից հասկանայիք ու Ձեր ոտքերի տակ փոս չփորեիք, մի քիչ կարդացեք, նոր գրեք:

Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:

2016 - 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները։