«Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոն
MLS-ի գավաթի եզրափակիչում միմյանց հանդիպեցին Արևելյան և Արևմտյան Կոնֆերենցիայի չեմպիոնները՝ ԱՄՆ-ն ներկայացնող «Ինտեր Մայամին» և Կանադան ներկայացնող «Վանկուվերը»։
Եզրափակիչ խաղում ավելի ուժեղ գտնվեց Մայամին ներկայացնող ակումբը՝ հաղթելով կանադական թիմին 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 8-րդ րոպեին, երբ պատահմամբ սեփական դարպասը գրավեց «Վանկուվերի» պաշտպան Էդիեր Օկամպոն։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 60-րդ րոպեին, հյուրերին՝ Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոններին, հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ալի Համեդը։
Ամերիկյան ակումբի կազմում հաղթական գոլը 71-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո հեղինակեց Ռոդրիգո դե Պոլը, որի շնորհիվ «Ինտեր Մայամին» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց MLS-ի չեմպիոն։ Խաղի վերջնական հաշիվը 90+6-րդ րոպեին ձևակերպեց Տադեո Ալենդեն՝ 3-1, կրկին եզրափակելով Մեսսիի փոխանցումը։
Լիոնել Մեսսին թարմացրեց իր անձնական ռեկորդն ու նվաճեց կարիերայի 48-րդ գավաթը, իսկ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի համար այս հանդիպումը դարձավ վերջինը կարիերայում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի