Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան

Հարցադրումները, իրողությունները և նպատակները պետք է հստակ ձևակերպենք։ Այս փուլի ամենածանր մեղքն անազնվությունն է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Եթե չլինի փոփոխություն

Եթե իշխանությունները վերարտադրվեն, կարճ ժամանակ անց ԵՄ հանձնակատարներն ու եվրոպական լիդերները ողջունելու են «Հայաստանի խիզախ քայլերը՝ Սևանն Ադրբեջանի հետ ընդհանուր օգտագործման լիճ դարձնելու և ադրբեջանցի փախստականների վերադարձը կազմակերպելու հարցում»։ Նախագծին էլ սիրուն անուն կդնեն, ասենք՝ «Հաշտության ծով»։ Այդ ժամանակ արդեն ընդվզումն իմաստ չի ունենալու։

Այս մասին պետք է բաց խոսել սեփական ժողովրդի հետ։

Իրողություն 1.

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը։ Նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց իրենց համար հորինում են ինքնաարդարացման վարկածներ։

Հնարավո՞ր է փոխել վիճակը. միանշանակ այո, եթե արվեն կարևոր քայլեր.

1. Տարանջատել «նեղ խումբը» մնացածից։ Դրանք տարբեր բաներ են։

2. Բաց խոսակցություն «մնացածի» հետ։

3. Բաց խոսակցություն անտարբեր հասարակության հետ

Սրանք աշխատանքի վճռորոշ ուղղություններ են։

Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերը պետք է լուծեն այս հավաքական խնդիրը, ապակենտրոնացված աշխատաոճով։ Սա հաջողության բանալիներից է։

Իրողություն 2. Հոգևոր և աշխարհիկ «Gauleiter»-ները

Հայաստանում գործում է «գաուլայթերների» համակարգ։ Գործադիր, ուժային, հոգևոր, մտավորական և այլ տիպի։ Գաուլայթերները և կոլաբորացիոնիստները միշտ միասին են լինում։Որպես կանոն, միջավայրը նրանց տոտալ մերժում է, ինչը վերջանում է այդ քվազիհամակարգի փլուզմամբ։

Նպատակ 1

Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերի հավաքական խնդիրը պետք է լինի հասարակական մթնոլոտը փոխելը։ Սա լիդերներից պահանջում է այլ գործիքակազմ, քան՝ սեփական վարկանիշի հարցը կամ խանդը ուրիշի վարկանիշի հանդեպ։ Հիշենք, որ ընտրությունների պատրաստվող հասարակությունն այս պահին այսպիսին է.

ա. 25% ամեն ինչին համակերպվում է,

բ. 75% ուզում է փոփոխություն։

Այս վիճակն ունի հանգուցալուծման 2 տարբերակ.

1. Եթե հասարակության մի զգալի մաս տարբեր չափով ջանք է թափում, որ իր պետությունը քանդվի, ապա այն քանդվելու է։ Եթե նույն հասարակության մի մեծ մաս անտարբերությամբ հետևում է այդ պրոցեսին, ուրեմն այդ երկիրը քանդվելու է։

2. Եթե գիտակից հանրային ակտիվը, ներառյալ՝ ընդդիմադիր քաղաքական համակարգը, հասկանան սա, կառուցեն ճիշտ մարտավարություն՝ ասելիքի, անելիքի, գրագետ հաշվարկների, համատեղ աշխատանքի (ոչ թե խանդի), համակեցության նորմերի վրա հենված կանոններով, ապա հաջողություն անպայման լինելու է։

Իրողություն 3

Իշխանությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ (որոնցից պետք է կարողանալ օգտվել).

a. Հակաեկեղեցական արշավն աննախադեպ պատմական համախմբում է առաջացրել ժողովրդի և եկեղեցու, ժողովրդի և Վեհափառի միջև։

b. Մեզ պատվազուրկ պետության վերածելու քարոզչությունն աննախադեպ համախմբում է առաջացրել հակաիշխանական դրոշի տակ։

Ինչպե՞ս օգտվել այս սխալներից։ Չի կարելի ընդդիմություն հասկացությունը նեղացնել մինչև լիդեր, մանդատ կամ հաջորդ իշխանության փայ։ Դա հանցագործություն է պատմության առաջ։ Լրիվ հակառակը. իշխանության սխալները ստեղծում են բացառիկ հնարավորություններ լայն համախմբման, չգրված դաշինքների, մտածողության ընդհանրությունների համար։ Բոլոր նրանք, ովքեր մերժում են այս իրականությունը ու հասկանում են վտանգը, ընդդիմություն են։ Լայնացնենք ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ հասկացությունը, և այն կդառնա 9-րդ ալիք։

Միասնական գործ բոլորի համար. բացատրել՝ ինչի մասին են գալիք ընտրությունները

Կա գործ, որը պետք է միավորի բոլոր ընդդիմադիր շրջանակներին։ Միասնությունը ցուցակը կամ ապագա պաշտոնը չէ։ Դա ասելիքի ու աշխատանքի ընդհանրությունն է։ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով, ժանրերով, մեր ու ձեր ձևերով, նախկին, ներկա ոճերով, բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները։ Մեդիա, ինտերակտիվ շփումներ, ասուլիսներ, հայտարարություններ, ընտանեկան միջոցառումներ, զրույցներ սեղանի շուրջ և այլն։ Այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին են։ Մյուս բոլոր նշանակությունները չորրորդական են։

Կարո՞ղ ենք այս պարզ բանն անել։ Կարող ենք»,- գրել է նա: