Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ

Գյումրիում երեկ Փաշինյանի պատարագի ձախողումից հետո գործող իշխանության պարագլուխը հիմա էլ նոր «օյին» է մոգոնել՝ հորդորելով պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգը։ Այսօր առավոտյան էլ տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, թե պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապն վերին և ներքին պետությունների միջև։ «Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ՝ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասել է Փաշինյանը։

Հարկ է ընդգծել, որ նույնիսկ խայտառակվելուց հետո Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն շարունակում են կռիվ տալ Հայ առաքելական եկեղեցու և նրա բազմադարյա ավանդույթների դեմ, մինչդեռ նրա ընդդիմախոսները նույնպիսի հետևողականությամբ աչքի չեն ընկնում։ Մայր Աթոռը երեկ հայտարարել է, թե Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է», - ասված է հաղորդագրության մեջ։ Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:

Այս պահի դրությամբ, կալանավորված է 4 սրբազան, մոտ մեկ տասնյակն էլ իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին, բայց ՀԱԵ եպիսկոպոսների մեծամասնությունը Կաթողիկոսի կողքին է։ Եվ եպիսկոպոսաց ժողովի հետաձգումն այս փուլում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։ Զուր չէ, որ Մայր Աթոռի հայտարարությունից հետո տարբեր կալիբրի քպականները ուրախությամբ ճիչեր էին արձակում՝ հայտարարելով, թե Գարեգին Բ-ն վախեցավ և հետաձգեց ժողովը։ Օր առաջ պետք է անցկացնել այդ ժողովը, կարգալույծ հռչակել տիրադավ եպիսկոպոսներին, ՀԱԵ-ն մաքրել դավադիր խմբակից։ 

Տաթևիկ Բադալյան