Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ
Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է նախաձեռնության հեղինակը, իսկ գործատուների տարանջատումը բարեխիղճների և անբարեխիղճների պետությանը թույլ կտա տարանջատում դնել նաև աջակցության ծրագրերում։ Սա էլ իր հերթին կխրախուսի գործարարին` հայտնվելու բարեխիղճների ցուցակում։ Եվ թեպետ նախաձեռնությունն առաջին հայացքից բավական տրամաբանական է թվում, այս հարցում էլ լուրջ ռիսկեր կան։
Ըստ վերլուծաբանների, գործող իշխանություններն այս դեպքում էլ շարժվելու են քաղաքական նպատակահարմարությամբ, յուրայիններին պատկանող ընկերությունները բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկություններն անբարեխիղճ դասակարգելով։ Ըստ էության, սա ևս օգտագործելու են որպես մահակ գործարարներին ճնշելու, նրանց հնարավոր քաղաքական ակտիվությունը կասեցնելու համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես խիստ են լինելու ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների հանդեպ՝ նրանք «անբարեխիղճների» խմբում ներառելով, հարկային մարմիններին քսի տալով դրանց դեմ։
Լուիզա Մուրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի