Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ Դպրոցների ուսուցիչները նախապես վերապատրաստվել են  CIPR Aerospace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով և հիմա արդեն հնարավորություն ունեն իրական արբանյակներով դասեր անցկացնել աշակերտների համար։

Ucom-ը շարունակում է աջակցել CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրին, որի մեկնարկը արդեն տրվել է Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնության նպատակն է տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել՝ իրագործելով «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարը։

«Ucom-ում մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիական կրթությանը և ամեն ինչ անում ենք, որ ավելի ու ավելի մեծ թվով  երեխաներ դեռ դպրոցից սկսած ծանոթանան աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Այս ծրագրի միջոցով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս դպրոցական նստարանին նստած աշխատել իրական արբանյակների նմուշների հետ և մտածել այնպես, ինչպես մտածում են ՆԱՍԱ-ի ու Սփեյս-Էքս-ի ինժեներները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, ՆԱՍԱ-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար:

«Մեր թիմը շարունակբար զարգացնում է տիեզերագիտության և ավիատիեզերական ինժեներության ուսումնական մոդելներ, որոնք թույլ են տալիս դպրոցականներին իրական գործիքակազմով ուսումնասիրել այս ոլորտը։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ինժեներական գիտելիք՝ արբանյակների, վերգերտնյա կայանների և տվյալների հավաքագրման իրական փորձ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ ծրագրի տարածումն ապահովելու և դպրոցներին այս հնարավորությունը տրամադրելու համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։