Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։

Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։

Ներեկեղեցական և ներքաղաքական մթնոլորտն այսօր թունավորված է և իրապես շատ մտահոգիչ։ Այն հոգևորականները, որոնք դեռևս անհայտ պատճառներով իրենց «պետականամետությամբ» շեղվել են Եկեղեցու սուրբ հայրերից մեզ ավանդված հավատքից և աջակցում են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող անհարկի զիջողական քաղաքականությանը, հայտնվել են միաժամանակ ՔՊ թակարդում և քաղաքական ընդդիմության թիրախում։ Նրանք ենթարկվում են, կարծում եմ, չափավոր քննադատության, մինչդեռ մյուս առողջ մասը, այսինքն՝ իրական պետականամետ ու ուղղադավան հատվածը, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ենթարկվում է, ըստ իս, թշնամիների կողմից ուղղորդվող, սանձազերծված, լկտի և թշնամական քննադատության, այսինքն՝ հայտնվել է աղանդավորականների թիրախում։ Լկտիության ու հանդգնության աստիճանը հասել է այնտեղ, որ աղանդավորականներն իրենց թույլ են տալիս նաև խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բռնազավթման մասին։ Այս ամենը կարող է, ի վերջո, հանգեցնել քաղաքացիական բախումների, և, կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաև օրվա իշխանությունները և, այսպես կոչված, «պետականամետ» հոգևորականների խումբը, որը բաղկացած է հիմնականում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի ակտիվիստներից։ Ասում եմ հիմնականում, քանի որ ակնհայտ է, որ ոչ բոլոր իշխանավորներն են կիսում նրանց հակաեկեղեցական տրամադրությունները։ Եվ այսօր հենց այդ հատվածը պետք է իր մեջ կամք գտնի ու խիզախորեն արտահայտի իր կարծիքը և դրանով ազատվի նաև այն վերահաս պատուհասից, որը Տիրոջ կողմից անխուսափելիորեն գալու է Սուրբ Հոգուն անարգողների վրա։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում