Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

Նոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն 2025թ.-ի սեպտեմբերի 5-ից «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում ներկայացնում են Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ, արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը, որի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նախօրեին «ՀայԱրտ» Կենտրոնում: 

Միջոցառման հյուրերի շարքում էին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան մշակութային կցորդ Լարիսա Շնայդերը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Թյուրսը, Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ադամ Արմանսկին, Հայ Կամավորների միության տնօրեն Արինա Զոհրաբյանը:

Փակման հանդիսությունը վարում էր փիլիսոփա, հաղորդակցությունների ոլորտի փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երևանյան լավագույն երաժշտական նախագծերից մեկը` «Dialog project»-ը, որի հիմնադիրն է շեփորահար Տիգրան Սուչյանը: 

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ին ներկայացված են գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող 48 երկրի 213 փորագրանկարչի 423 գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով և ոճերով կատարված փորագրանկար, որոնց հանդիսատեսը կարող է ծանոթանալ մինչեւ հունվարի 10-ը`այցելելով «ՀայԱրտ» կենտրոն:  

Դեռեւս սեպտեմբերի 6-ին և 7-ին, միջազգային ժյուրիի անդամներն՝ ավարտական քննարկման արդյունքում, ընտրեցին մրցանակակիրներին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը՝ սեպտեմբերի 9-ին, հանձնեցին` Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ մրցանակները։

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ`

Գլխավոր մրցանակ՝ Անաիս Շաղա (Ֆրանսիա)
Առաջին մրցանակ՝ Ակիմիտսու Տամավակե (Ճապոնիա), Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)
Երկրորդ մրցանակ՝ Վեյ Ջինգ Յանգ (Չինաստան), Տիագո Մոդեստո (Բրազիլիա)
Երրորդ մրցանակ՝ Անի Իվանյան (Հայաստան)
Չորրորդ մրցանակ՝ Արմին Վալիպուր (Իրան)

Հատուկ ուշադրության արժանացած միջազգային փորագրանկարիչներին շնորհվեցին ՊԱՏՎՈԳՐԵՐ`

Նատտակամոն Թանգթանաֆոնգ (Թաիլանդ)
Մարիա Գուրիխինա (Իսպանիա)
Վիկտորիա Կոսիեկ (Լեհաստան)
Ալբերտ Պեմա (Ֆրանսիա)
Յի Վեյ (Չինաստան)
Լուկաշ Կոնիուշի (Լեհաստան)
Սալման Թահերի (Իրան)
Եկատերինա Սմիրնովա (Ռուսաստան)
Մարեկ Զայկո (Լեհաստան)
Ինե Սերգեյան (Հայաստան)
Սյուզան Օգստրուպ (Դանիա)
Բագրատ Արազյան (Սլովենիա)
Ռիտա Վանդևորստ (Բելգիա)
Հասան Զահրեդին (Լիբանան)
Մեհդի Թավայի Համիդի (Իրան)

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի» շրջանակում «ՀայԱրտ» Կենտրոնում կայացան մի շարք միջոցառումներ, ուղղված գեղարվեստական տպագրության զարգացմանը և տեղական ու միջազգային արվեստագետների համագործակցության խթանմանը։ 

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի շրջանակում սեպտեմբերի 12-13-ին Հայաստանում և տարածաշրջանում երկրորդ անգամ միջազգային փորձագետների ներկայությամբ կայացավ «Տպագրությունից պիքսել արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային Համաժողովը։

Բանախոսներն էին՝  Փոլ Կատանիզե (ԱՄՆ), Լիզա Դ. Արչիջյան (ԱՄՆ), Գաուտամ Բաներջի (Հայաստան), Դարիա Ֆետիսովա (Ռուսաստան), Մարտինա Պաչե (Իտալիա), Մարա-Յոհաննա Կյոլմել (Գերմանիա), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Ֆիլիպ Բուանար (Ֆրանսիա), Էլիզա Գրեմմո (Իտալիա), Հիդեակի Օգավա (Ավստրիա), Ալբենա Բաևա (Բուլղարիա), Գարեգին Մարտիրոսյան (Հայաստան), Ռուբեն Մալայան (Հայաստան), Թրուդե Գոմնես Ուգելստադ (Նորվեգիա), Դոկտոր Ահմադ Վակիլի (Իրան), Ժան-Պիեռ Տանգի (Ֆրանսիա), Մաշինկա Ֆիրունց Հակոբյան (ԱՄՆ), Ալեքսանդրա Գիլիամս (Ֆրանսիա), Ադրիանո Տենորե (Իտալիա), Միքայել Պետրոսյան (Հայաստան), Դոկտոր Յան Լյոհման Ստեֆենսեն (Դանիա), Աննա Մնացականյան (Հայաստան), Գևորգ Պողոսյան (Հայաստան), Էննի Դավթյան (Հայաստան), Դոկտոր Էմիլի Լ. Սփրատ (ԱՄՆ), Էնդրյու Դեմիրջյան (ԱՄՆ), Շառլոտ Քենթ (ԱՄՆ), Քրիստիան Ջ. Սավինի (ԱՄՆ), Դոկտոր Յան Տագե Կյուլինգ (Գերմանիա), Սոնա Հարությունյան (Հայաստան):

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի» շրջանակում՝ Բիենալեի Կազմկոմիտեն, համագործակցելով «ՀայԱրտ» Կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ, նույն օրը` մեծ հանդիսավորությամբ բացեց «Համագործակցություն մրցակցության փոխարեն. Տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը, որը կգործի մինչեւ հունվարի 10-ը:

Նախագծի հեղինակը և համադրողը՝ Վազօ/Վազգեն Պահլավունի-Թադևոսյանն է, համակարգողները` Սարգիս Հովհաննիսյանը, Մարիա Մատինյանը: 

Նամակները նախ և առաջ ենթադրում են բառեր` մտքերի փոխանակում: Բառերի փոխարեն արվեստագետները նախընտրել են հեռահաղորդակցվել իրենց ստեղծագործությունների միջոցով: Գտնվելով աշխարհի տարբեր վայրերում` այսպիսով հնարավոր է լինում կիսվել և համատեղ աշխատել միևնույն գործի շուրջ: Յուրաքանչյուր արվեստագետ, ստեղծագործելով արվեստի տարբեր տեխնիկաներ, զգուշորեն ներթափանցում է մյուսի տարածք՝ ավելացնելով իր ինքնատիպ ձեռագիրը։ Նպատակը տարբեր նշանների, ուղերձների միջոցով ստանալ վիզուալ պատմություններ, նոր իրավիճակներ և ամբողջություն:

«Համագործակցություն մրցակցության փոխարեն. Տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը հնարավորություն է միավորելու արվեստագետների 9 երկրներից՝ Հայաստան, Գերմանիա, Ֆրանիսա, Էկվադոր, Մեքսիկա, Իրան, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա։

Մասնակից արվեստագետներ՝ Պետեր Հյոլշեր, Դիտմար Բոնեն, Արչի Գալենց, Քարտաշ Օննիգ, Միքայել Օհանջանյան, Մարտին Օգսբուրժե, Վիրժինի Շեվիյոն, Գևորգ Սարգսյան (Ճալա), Հայկ Ադամյան, Քրիստան Սանտես, Իզաբել Ժաքե, Ռուի Շաֆես, Մարիա Մատինյան, Վահան Մաթևոսյան, Չեմա Չինո, Արմեն Ջանոյան, Միսակ Մաղաքյան, Կլեո Տաբակյան, Էքհարդ Ֆուքս, «Ռոյ Լիխտենշտայն», Պաոլա Ալբորգեթի, Ռաքել Ռո, Մաթիաս Վեհներ, Աշոտ Հարությունյան, Սարգիս Հովհաննիսյան, Ցոլակ Թոփչյան, Կարեն Բարսեղյան, Զաքարի Վինսենտ, Մկրտիչ Մաթևոսյան, Լեյլա Միրզախանի, Լուսիա Ֆալկոնի, Սեսիլ Պաժես, Արտուշ Կոշտոյան,Ելենա ֆոն Հեսսեն, Ջինո Լուչենտե, Սաբինե Բռեթշնայդեր, Տերեզա դե Առտինյանո, Ուլրիկե Մունդ, Նինա Մալեր, Վազօ / Վազգեն Պահլավունի-Թադևոսյան, Մերի Մուն: