Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար

Երեկ հերթական հարձակումն է տեղի ունեցել ընդդիմադիր գործչի վրա։ Մի խումբ տղամարդիկ «Դալմա մոլ»-ի ետնամասում հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա, դաժան հարվածներ հասցրել և փախուստի դիմել։ Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց՝ քթի կոտրվածքով և գլխին հասցված հարվածներով։ Նա առայժմ իր հետ կատարվածի վերաբերյալ չի խոսել, չի հայտնել, թե ինչի հետ կարող է կապված լինել հարձակումը, բայց ակնհայտ է, որ Հակոբյանը անձնական թշնամիներ չուներ, և հարձակումը ակնհայտորեն կապված է Հայաստանի իշխանությունների և իշխանության որոշ ներկայացուցիչների հասցեին նրա ֆեյսբուքյան գրառումների հետ։

Թեպետ ոստիկանությունը հարձակումից րոպեներ անց եղել է դեպքի վայրում և հետաքննությունը իրականացրել, բայց և, ըստ ականատեսների, բավականին փնթի են իրականացնում հետաքննությունը, քրեական գործ հարուցվել է, բայց առայժմ որևէ կասկածյալ գոյություն չունի, ավելին, մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե ծեծի կազմակերպիչն ու պատվիրատուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որը չի հանդուրժել իր հասցեին Միհրան Հակոբյանի հայտարարությունները։

Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել, նշելով, թե բռնությունը տեղ չունի Հայաստանում։ «Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի»,- նշել է Փաշինյանը։ Մինչդեռ հենց նրա ենթակայությամբ գործող ոստիկանությունն է, որ առանձնապես լուրջ ջանքեր չի գործադրում դեպքը բացահայտելու, և եթե այդ դեպքն ամբողջությամբ չբացահայտվի, մեղավորները պատասխանատվության չենթարկեն, սա ևս հերթական անգամ մնալու է Փաշինյանի պատասխանատվության վրա։ Իսկ այն, որ գործող իշխանությունների օրոք ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմադիր գործիչներին դաժանաբար ծեծի են ենթարկում, այլևս կասկածից վեր է։

Սուրեն Կիրակոսյան