Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի հիմնական թեման Մոհամեդ Սալահի բացակայությունն էր և նրա վերջին աղմկահարույց հայտարարությունները։

Սլոտը հաստատել է, որ եգիպտոսցի հարձակվողը չի մեկնել Միլան և չի մասնակցի հանդիպմանը։

«Մենք նրան տեղեկացրել ենք, որ նա չի մեկնում մեզ հետ: Դա եղել է մեր միակ հաղորդակցությունը։ Իհարկե, մինչև շաբաթ օրը մենք շատ ենք խոսել, բայց «Լիդսի» դեմ խաղից հետո մեր շփումը սահմանափակվել է միայն դրանով»,- նշել է մարզիչը։

Անդրադառնալով Սալահի՝ «հարվածի տակ դնելու» (thrown under the bus) մասին մեկնաբանությանը, Սլոտն ասել է. «Միակ մարդը, ով կարող է պատասխանել այդ հարցին, հենց Մոն է։ Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ կարծում, որ այս պահին դա ճիշտ կլինի։ Անկեղծ ասած, դժվար է ասել, թե ում նկատի ուներ նա»։

Մարզիչը չի կարծում, որ իր և ֆուտբոլիստի հարաբերությունները վերջնականապես խզվել են, սակայն ընդգծել է թիմային կարգապահության կարևորությունը.

«Նա իրավունք ունի զգալ այն, ինչ զգում է։ Ես նախկինում նման բան չեմ զգացել, քանի որ նա միշտ հարգալից է եղել իմ անձնակազմի և թիմակիցների նկատմամբ և շատ ջանասիրաբար է մարզվել։ Ուստի, ինձ համար անակնկալ էր լսել նրա մեկնաբանությունները խաղից հետո։ Նա կարող է ունենալ իր կարծիքը, բայց իրավունք չունի դա կիսել մամուլի հետ… Ճիշտ է, նա ունի խոսելու իրավունք, բայց մեր խնդիրն էլ դրան արձագանքելն է, և մեր արձագանքը հստակ է․ նա այսօր մեզ հետ չէ»։

Հարցին, թե արդյոք Սալահը խաղացել է իր վերջին խաղը «Լիվերպուլի» կազմում, Սլոտը պատասխանել է.

«Գաղափար չունեմ, այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Սլոտը բացատրել է, որ Սալահին պահեստայինների նստարանին թողնելը պայմանավորված էր տակտիկական նկատառումներով և թիմի վերջին անհաջողություններով։

«Մենք խնդիրներ ունեինք մրցակիցների խաղային պլանների դեմ, հատկապես երբ նրանք օգտագործում էին երկար փոխանցումներ։ Ես փորձել եմ լուծումներ գտնել։ «Լիդսի» դեմ որոշեցի խաղալ 4-4-2 «շեղանկյուն» սխեմայով՝ աջից Ուգո Էկիտիկեի, իսկ ձախից՝ Կոդի Գակպոյի մասնակցությամբ, կենտրոնում՝ Ֆլորիան Վիրցն էր։ Ես կարող էի աջ եզրում խաղացնել Մոյին, բայց ընտրեցի Ուգոյին»։

Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ Սլոտը գովեստով է արտահայտվել «Ինտերի» և նրանց գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի հասցեին.

«Մենք դիմակայելու ենք շատ ուժեղ թիմի։ Նրանք վերջին երեք մրցաշրջաններում մեծ ուժ են ներկայացրել Չեմպիոնների լիգայում։ Կիվուի գլխավորությամբ թիմը պահպանել է նախկին խաղաոճը՝ ագրեսիվ պրեսինգ և պաշտպանությունում հստակ գործողություններ։ Կիվուն հիանալի պաշտպան էր, ով լավ էր խաղում գնդակով, և այդ հատկանիշները տեսանելի են նաև նրա գլխավորած թիմում»։

Անդրադառնալով Ֆեդերիկո Կիեզային և Իտալիայի հավաքականում նրա բացակայությանը, Սլոտը նշել է.

«Ես ուրախ եմ տեսնել, որ Ֆեդերիկոն ֆիզիկապես շատ ավելի լավ վիճակում է, քան անցյալ մրցաշրջանում։ Իտալիայի հավաքականի մարզչի որոշելիքն է՝ հրավիրել նրան, թե ոչ, բայց ինձ դուր է գալիս նա և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես անձնավորություն»։