Քաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրը
ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես դիվանագիտական ձեռքբերում, սակայն իրականում այն բացահայտում է Հայաստանի խորացող քաղաքական ճգնաժամը։ Վերջին ամիսների ընթացքում դիտվող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության վարքագիծը ոչ միայն անհանգստացնում է արևմտյան գործընկերներին, այլ նաև խարխլում է երկրի անվտանգային ու պետական հիմքերը։
Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և հոգևոր կառույցների նկատմամբ իրականացվող ճնշումները դարձել են միջազգային քննարկումների թեմա։ Արևմտյան պետությունների ներկայացուցիչները ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ ոչ թե հարաբերությունների խորացման, այլ մտահոգության և զգուշացման նպատակով։ Մարդու իրավունքների խախտումները, մամուլի և կապույտ գծից դուրս գտնվող կառույցների նկատմամբ իրականացվող ճնշումները լրջորեն վտանգում են արդեն գործող ու նախատեսվող ծրագրերը։ Հայաստանը ներկայումս ներկայացվում է որպես անկայուն և հակաժողովրդավարական ընթացք ունեցող պետություն, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական ու գործընկերային վնասների։
Տարածաշրջանային իրավիճակն այս ֆոնին նույնպես մտահոգիչ է։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր զինուժը, ավելացնել ռազմական ծախսերը և առավել ագրեսիվ դիրքավորում որդեգրել։ Իսկ Երևանում իշխանությունը քննարկում է պարտադիր զինծառայության կրճատումը՝ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը դեռ չունի անվտանգության արդիականացված ու լիարժեք համակարգ։ Այս մոտեցումը պետական պաշտպանունակության թուլացման ուղիղ սպառնալիք է։ Նման քայլը ակամայից առաջացնում է հարց․ արդյո՞ք սա Բաքվի հերթական պայմանն է, որի կատարումը իշխանությունը պատրաստ է ընդունել։
Դեպի սահմանադրական փոփոխություններ տանող գործընթացը ևս հուշում է վտանգավոր միտում։ Վերաձևակերպումները ներկայացվում են «ազգային ինքնության արդիականացման» շղարշով, սակայն դրանց բուն նպատակն այլ է։ Բաքուն վաղուց է պահանջում, որ պաշտոնական Երևանը սահմանադրորեն հրաժարվի ցանկացած տարածքային ձևակերպումից, որը կարող է կապված լինել Արցախի հետ։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ Ադրբեջանին ամբողջությամբ բավարարող լուծում՝ Հայաստանի պետական շահերի հաշվին։
Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վտանգների առաջ։ Քաղաքական իրավունքների սահմանափակումը, պետական ինստիտուտների թուլացումը և ինքնիշխանության աստիճանական նահանջը ցույց են տալիս, որ հուշագրերը կարող են դառնալ ոչ թե անվտանգության, այլ կախվածության և նոր պարտադրումների աղբյուր։ Երկիրը կանգնած է այնպիսի հանգրվանի դիմաց, երբ ցանկացած սխալ քայլ կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը