Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայտնվել է իշխանության հերթական ճնշման կենտրոնում։ Փաշինյանի կողմնակիցները պատրաստվում են օգտագործել այն հանգամանքը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել՝ այդ մասը դարձնելով կաթողիկոսին հեռացնելու համար նախատեսված քաղաքական գործիք։Իշխանությունների նպատակն է ձևավորել կառավարամետ հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի իրենց քաղաքական պատկերացումներին և կհղի հանրությանը ցանկալի ուղերձներով։

Չնայած նշվածը զուտ եկեղեցական կառավարման հարց է, վարչապետը դա վերածել է ճնշման նոր մեխանիզմի։ Եկեղեցին իշխանության համար վերջին անկախ հարթակն է, որտեղից հնարավոր է արտահայտել պետական քաղաքականությանը հակադրվող դիրքորոշումներ։ Այդ պատճառով կառավարությունը փորձում է սահմանափակել ժողովրդի հոգևոր ինքնության կարևորագույն ինստիտուտի ազատությունը՝ այն վերածելով քաղաքական ենթակայության մարմնի։

Պաշտոնական շրջանակները որոնում են հոգևորականներ, որոնք պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ՝ կաթողիկոսին հեռացնելու գործընթացում։ Այս մոտեցումը ոչ միայն ներսից խարխլում է եկեղեցու կառավարման համակարգը, այլ նաև թուլացնում է հասարակական հանդարտությունն ու ընդդիմադիր ձայների պաշտպանությունը։ Հայաստանում եկեղեցին մնում է միակ խոշոր կառույցը, որը դեռևս չի ներքաշվել պետական վերահսկողության ամբողջական համակարգի մեջ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է, որ Փաշինյանի վերջին նախաձեռնությունները՝ եկեղեցիներում պետական դրոշի պարտադիր տեղադրումից մինչև հոգևոր արարողություններին պետական օրհներգի ներմուծում, ներկայացնում են իշխանական միջամտությունների մի ամբողջություն։ Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարություններում հստակ երևում է միտումը՝ ձևավորել նոր կանոնագրական դաշտ, որի ստեղծման գործում կառավարությունը պատրաստ է ունենալ որոշիչ դերակատարում։ Սա հակասում է ՀԱԵ-ի ներքին իրավունքի, ինչպես նաև աշխարհիկ պետության սահմանադրական կարգին։

Սուրենյանցը փաստում է, որ Փաշինյանը ամիսներ շարունակ պնդում է, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա՝ վերջերս նույնիսկ ակնարկելով նրա «գործակալական» գործունեության մասին։ Միևնույն ժամանակ չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը ներկայացված մեղադրանքները գնահատում է որպես շինծու և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Քաղաքագետը ներկայացնում է իշխանության գործողությունների ամբողջական շարքը՝

● հոգևորականների դեմ քրեական գործերի նախաձեռնություն,

● հրապարակային մեղադրանքներ և նվաստացնող արտահայտություններ,

● պետական խորհրդանիշների պարտադրելի օգտագործման փորձ,

● եկեղեցական իրավակարգի փոփոխման նախաձեռնություն,

● եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության ձգտում։ Սուրենյանցի գնահատմամբ՝ սա կազմում է այն «ճանապարհային քարտեզը», որի միջոցով իշխանությունը փորձում է վերաձևել եկեղեցու ղեկավարական համակարգը։ Նախ՝ փոխել կանոնները՝ կառավարական ազդեցության ներքո, ապա այդ նոր կանոններով ընտրել կաթողիկոս։ Այս մոտեցումը վտանգում է եկեղեցու լեգիտիմությունն ու ինքնավարությունը՝ խաթարելով պետություն–եկեղեցի տարանջատվածության հիմնարար սկզբունքը։

Հայ Առաքելական եկեղեցին դարերով եղել է ազգի հոգևոր ինքնության առանցքը։ Վարչապետի նախաձեռնած միջամտությունները կարող են խորը հետևանքներ ունենալ ոչ միայն եկեղեցու, այլև պետական կառավարման ու հասարակական համերաշխության վրա։ Իշխանության նպատակային ճնշումները վերածվում են ներպետական վտանգի, որը սպառնում է սահմանադրական կարգին, ինստիտուտների ինքնուրույնությանը և երկրի հոգևոր հիմքերին։