Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները։
Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված կիբեռհանցագործություններից։
«Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները զանգում են հաճախորդին, ներկայանում օպերատորի անունից և վնասակիր ֆայլ ուղարկում։ Տվյալ լուծումը, որը ներկայացնում է Ակբա բանկը, կարողանում է ավտոմատ կերպով հայտնաբերել և կանխարգելել տվյալ ֆայլը, ինչպես նաև կանխել հետագա ֆինանսական զեղծարարություններն ու կորուստները»,- նշել է Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմ լիդեր Տիգրան Ավանեսյանը։
«Այստեղ մեր նպատակն է ներկայացնել այն մեթոդները, որոնք կօգնեն այլ կազմակերպություններին ևս կանխարգելել այն հարձակումները, որոնք տեղի են ունենում մատակարարների շղթաների միջոցով։ Մեր գործընկերները կարող են վստահ լինել, որ նրանք պաշտպանված են։ Մեր տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել ժամանակակից թվային հարձակումներին և մարտահրավերներին»,- նշել է Ակբա բանկի կիբեռպատահարների հակազդման և կանխարգելման թիմ լիդեր Լևոն Իսաջանյանը։
«Արհեստական բանականությունը համակարգի համար շատ խնդիրներ է առաջացնում. հիմա արհեստական բանականությունը կարողանում է շատ լավ ծրագրեր գրել, որոնք վնասում են համակարգը։ Մեր թիմը մշտապես հետևում է տեխնոլոգիայի աճին ու զուգահեռ զարգացնում իր պաշտպանության մեթոդները»,- նշել է Ակբա բանկի կիբեռանվտանգության պաշտպանողական թիմի մասնագետ Արտյոմ Արսենյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի