«ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել»
Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հերքմանը՝ «88» սուպերմարկետների ցանցում իր մասնակցության մասին։
«Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները»,- գրել էր Արթուր Դանիելյանը։
Խոսքը, ենթադրաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։
Այս առիթով Aravot.am-ը դիմել է ԶՊՄԿ լրատվության բաժին՝ հետաքրքրվելով` իրականությանը համապատասխանո՞ւմ են ասեկոսեները, որ կոմբինատի բեռնափոխադրումների մենաշնորհը պատկանում է վարչապետի կնոջը։
Ընկերության լրատվական ծառայությունից մեզ հետեւյալ պատասխանն են փոխանցել․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել, որքան վերջին մի քանի տարիներին։ Միայն անցյալ տարվա ընթացքում կազմվել է մի քանի հարյուր մրցութային գործընթաց։ ԶՊՄԿ կայքում տեղադրված են և 2025 թվականի և նոր՝ 2026 թվականի պղնձի և մոլիբդենի տեղափոխման մրցույթի հայտարարությունները։ Անցյալ տարի մրցույթում հաղթել են մի քանի ընկերություն, իսկ այս տարվա մրցույթը դեռևս բաց է հայտերի համար։ Կարող եք մտնել մեր կայք, ծանոթանալ, և ինքներդ դատել ձեր մեջբերած հայտարարության արժանահավատության մասին»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի