Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր ԱվետիսյանԿային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ ԹրամփԱրծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Իրանը մեծ ճամփաբաժանին Փաշինյանը վերաձևում է վառելիքի շուկան Ադրբեջանի օգնությամբ Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը Նավթ գնելով Ադրբեջանից՝ մենք ֆինանսավորում ենք նրա բանակը․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան ՌԴ-ի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու. Զախարովա
Քաղաքականություն

Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը դարձավ ազդակ, որ եվրոպական իրավապաշտպան շրջանակները կրկին բարձրաձայնեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ կուտակվող լարվածությունները։ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ դիմել են ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարցերը չպետք է դուրս մնան առաջնային օրակարգից։

Կազմակերպությունները հիշեցրել են, որ դեռևս ամռանը միջազգային իրավապաշտպանների լայն դաշինքը կոչ էր արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու երկարատև խաղաղությանը, ինչի կարևոր պայմաններից մեկն է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ Նրանց թվում առանձնացվում է Վիգեն Էուլջեքյանի մասին մտահոգիչ պատմությունը, որի առողջական վիճակը, ըստ ընտանիքի, էլ ավելի է ծանրացել՝ անհրաժեշտ բուժօգնությունից ամիսներ շարունակ զրկվելու հետևանքով։

Եվրոպական կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում բավարար հետևողականություն չի ցուցաբերում Ադրբեջանում գտնվող հայերի իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև բավարար ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հիմնարար կարիքներին։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այդ վերաբերմունքը ոչ միայն խաթարում է քաղաքական վստահությունը, այլև խոչընդոտում է կայուն խաղաղության հեռանկարը։

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները նույնպես մտահոգություն են առաջացրել եվրոպական կառույցներում։ Խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը և հատկապես չորս արքեպիսկոպոսների աննախադեպ ձերբակալությունը դիտարկվում են որպես հարված երկրում օրենքի գերակայությանը և կրոնական ազատություններին։ Չնայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հատուկ սահմանադրական կարգավիճակ, իրավապաշտպանները նկատում են կառավարության վարքագծում եկեղեցին քաղաքական վերահսկողության տակ վերցնելու վտանգավոր միտումներ։

Այս մտահոգություններին միացել են նաև Գերմանիայում բնակվող հայերը, որոնք ավելի հաճախ են բարձրաձայնում, որ իշխանության քննադատությունից հետո կարող են կորցնել հայրենիք այցելելու իրավունքը։ Սա, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, բնորոշ է այն երկրներին, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկել ոչ միայն ներքին, այլև սփյուռքյան ազատ արտահայտման դաշտը։

Կոչին միացած կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Վտանգված ազգերի ընկերակցության» ղեկավար Զառա Ռայնկեն,
«Ցեղասպանության դեմ պայքարի և ճանաչման աշխատանքային հանձնախմբի» ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը,
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը,
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի հոգևոր հովիվ Փեթեր Ֆուքսը, ընդգծել են, որ Եվրոպան չի կարող անտեսել Հայաստանում ժողովրդավարական հետընթացի ազդակները։

Այս անհանգստությունները հնչեցին նաև դեկտեմբերի 9-ին, երբ ԳԴՀ կանցլերի նստավայրի առջև Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կազմակերպեց բողոքի ցույց։ Ցուցարարները պաստառներով պահանջում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն հայ պատանդներին», «Վերականգնել խոսքի ազատությունը», «Դադարեցնել հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա», «Վերադարձնել բռնազավթված եկեղեցիները», «Դադարեցնել Արցախի փախստականների հանդեպ խտրականությունը», «Ազատել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին»։ Ցույցը, ըստ կազմակերպիչների, ուղերձ էր ոչ միայն Գերմանիայի կառավարությանը, այլև՝ Երևանին։

Եզրահանգումն ակնհայտ է. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները հստակ ազդանշան են ուղարկում, որ Հայաստանի հետ համագործակցությունը չի կարող ստանալ նոր խորություն, եթե չի կապվում օրենքի գերակայության, ազատությունների պաշտպանության և քաղաքական հետապնդումները բացառելու հստակ պարտավորությունների հետ։