Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը շատ հաճախ ներկայացվում է որպես պետության և Եկեղեցու միջև պայքար։ Ու այդ համատեքստում ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել իբր պետության գերակայությունը։

Բայց եթե նայենք պատմության ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կարող ենք համոզվել, որ մեր դեպքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան զուտ կրոնական կառույցը, քանի որ երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել պետականությունից, հենց Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող ու նրա հավաքականությունն ապահովող դերը՝ պետականության գործառույթները վերցնելով իր վրա։

Նույնիսկ թուրքական սուլթաններն ու պարսից շահերն են պատկառանքով վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Թերևս, եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերակատարությունը, հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելուց մի քանի հարյուրամյակ հետո ընդհանրապես ի վիճակի չլիներ նորից հառնել մոխիրներից ու վերականգնել անկախ պետությունը։

Ու այս համատեքստում այն, թե իբր ներկա իրավիճակում տեղի ունեցողը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է, քանի որ գործ ունենք ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանություններն անընդհատ փոխվում են, որի հետ փոփոխության է ենթարկվում նաև տարվող քաղաքականությունը։

Ինչևէ, հենց այս կեղծ թեզի ներքո է Փաշինյանն առաջարկում, որ եկեղեցիներում Հայաստանի օրհներգը հնչի, ու իր այդ պնդումը հիմնավորում է նրանով, թե 301 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո Եկեղեցին հիմնվել է պետության կողմից։ Բացի այն, որ հենց պատմականորեն է նա ակնհայտ սխալ թեզ շրջանառում (կամ մանիպուլացնում, ինչպես կամենաք), իր այս դիտարկումը նաև մի շարք այլ հարցեր է առաջ բերում՝ հաշվի առնելով նրա կառավարության կողմից տարվող քաղաքականությունը։

Նախ՝ գործող իշխանությունների պաշտոնավարումը հայտնի է նրանով, որ նրանք պայքար են մղում հայ ժողովրդի պատմության և պատմական ժառանգության դեմ։ Իսկ դա դրսևորվում է ինչպես «Հայոց եկեղեցու պատմության» առարկան դպրոցական ծրագրերից հանելով, այնպես էլ «Հայոց պատմությունը» խեղաթյուրելով և վերախմբագրելով, երբ այն դարձվում է ուղղակի որպես «Հայաստանի պատմություն»։ Ավելին, հենց Փաշինյանի ձեռքով է նոր դիսկուրս շրջանառության մեջ դրվել «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» երկընտրանքի տեսքով։ Իսկ դա նախատեսում է հրաժարվել մեր պատմությունից, մեր ակունքներից ու ամեն ինչ սկսել նոր էջից, ինչպես, օրինակ՝ նա Արցախյան հիմնահարցում սկսեց նոր կետից, ու տեսանք, թե ինչ հետևանքներ դա ունեցավ մեզ համար։

Ավելին, այս ուղղությամբ Փաշինյանի իշխանության կողմից ամենաբարձր մակարդակով կոնկրետ թեզեր են դաշտ նետվել։ Դրա շրջանակում նա քննադատել է ինչպես Հայաստանի զինանշանն ու օրհներգը, այնպես էլ մյուս խորհրդանիշները։ Հենց նա էր, որ ԱԺ բարձր ամբիոնից նշում էր, թե զինանշանը պիտի փոխվի՝ ըստ երևույթին նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրա վրա պատկերված է բիբլիական Արարատը, որը հայ ժողովրդի պատմական գլխավոր խորհրդանիշներից է։ Մյուս կողմից էլ՝ հայտարարում էր, թե մեր զինանշանի վրա ի՞նչ գործ ունեն հայոց թագավորությունների խորհրդանիշները՝ առյուծի, արծվի և այլ պատկերների տեսքով, այդ կենդանիներն ի՞նչ կապ ունեն այսօրվա Հայաստանի՝ «իրական Հայաստանի հետ»։

Ըստ երևույթին, նա իր խնդիրն է համարում հայոց պետականության պատմական կապը կտրելը և խզելը (հասկանալի է, թե ում պահանջով), որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր անցյալը, մասնավորապես այն հանցագործությունները, որ իր նկատմամբ իրագործվել են ցեղասպանության, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների տեսքով։ Ու ամենավերջին թարմ օրինակը Արցախի հայաթափումն էր՝ էթնիկ զտման տեսքով, որը համապատասխանում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակին։

Սակայն իրավիճակի երկդիմությունը դրսևորվում է նաև նրանով, որ Փաշինյանը մի կողմից հրաժարվում է ու մերժում է «պատմական Հայաստանի» հայեցակարգը, բայց մյուս կողմից էլ խորասուզվում է «պատմական Հայաստանի» կոնցեպտի կարևոր պահերի մեջ՝ ներկայացնելով մեր պետականության շղթայական կապը՝ սկսելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց։ Կրկնենք՝ որքան էլ այդ «պատմական հղումները» կեղծ են: Փաստացի ինքը հակասում է հենց իրեն ու «դավաճանում» «իրական Հայաստանի» իր գաղափարախոսությանը։ Ու այդպիսով ցույց է տրվում իշխանությունների վարած քաղաքականության երկվությունը. երբ իրենց ձեռնտու է, ապա կարող են հղում կատարել պատմությանը, անցյալին, իսկ մեկ այլ դեպքում, երբ, օրինակ՝ խոսքը վերաբերում է պատմական արդարության վերականգնմանը և մեր պատմական ակունքներին, ապա դա մերժելի է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում