Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում
Քաղաքականություն

Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը»

Տարբեր երկրներ այցելելով տեղի հայ համայնքի կամ այլ խմբերի հետ հանդիպելով` Նիկոլ Փաշինյանը մշտապես վտանգավոր հայտարարություններ է անում, որոնք հետագայում օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Գերմանիա այցն էլ այս առումով բացառություն չի կազմել։ Կայացած հանդիպմանը Փաշինյանը առաջ Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջանի թեմաները։

«Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»,-ասել է Փաշինյանը։

Վտանգավորն այս առումով այն է, որ Փաշինյանը արցախցիների իրենց բուն հայրենիք վերադարձի թեման հավասարեցնում է «Արևմտյան Ադրբեջանի» թեզերին՝ փաստացի դրանք դնելով նույն հարթության մեջ և արդյունքում առաջ մղելով ադրբեջանական օրակարգերը։ Բնականաբար, այս կերպ Փաշինյանը նաև օրակարգից հանում է արցախցիների երբևէ վերադարձի հարցը, իսկ դա առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի համար։

Ադրբեջանական մեդիան էլ վերջին շրջանում նշում է, որ Ադրբեջանի համար կարմիր գիծ է դարձել Արցախի հայերի իրավունքների, նրանց վերադարձի հարցը, ավելին, նույնիսկ Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր, որտեղ մեղմիկ ձևակերպումներ էին արվել այս կապակցությամբ, ուստի Փաշինյանի առաջարկը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

Աննա Մարգարյան