Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով
Ադրբեջանում ավարտին է մոտենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Նախկին նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները դատարանում ընդամենը հերթապահ հայտարարություններ են արել՝ կոչ անելով արդարացնել իրենց պաշտպանյալներին, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը շինծու դատավարությամբ և կեղծիքներով ամեն ինչ արել է ոչ միայն այդ անձանց դատապարտելու, այլ նաև Հայաստանի Հանրապետության դեմ նյութեր հավաքելու նպատակով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը որևէ քայլ չեն կատարում հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Ավելին, Բեռլինում անդրադառնալով 23 հայ գերիների հարցին՝ Փաշինյանը պնդել է, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղության հաստատմամբ և փոքր քայլերով։
«Սա շատ զգայուն հարց է, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։ «Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը։ Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը»,- ասել է Փաշինյանը։
Ըստ էության՝ գործող իշխանություններն ամենևին էլ շահագրգռված չեն ռազմագերիների վերադարձով՝ վստահ լինելով, որ նրանք գալուց հետո բավականին ամրապնդելու են ընդդիմադիր թևը, ուստի և ջանքեր չեն գործադրում վերջիններիս վերադարձի ուղղությամբ, իսկ մարդիկ արդեն 5 կամ 3 տարի շարունակ տառապում են ադրբեջանական բանտերում։
Մարիամ Գալստյան




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...