Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը

Դիվանագիտական թաքուն ակնարկների դարն  այլևս ավարտվել է։ Եվրոպացի գործընկերները առաջին անգամ բաց տեքստով հնչեցնում են իրենց, այսպես ասած, «բարեկամության» գինը։
 ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է՝  ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմանը հակառուսական  պատժամիջոցներին միանալն է։

Այն, ինչ տարիներ շարունակ փաթեթավորվում էր որպես  «արժեհամակարգային մոտեցումների» ու «ժողովրդավարական ընտրության» լեզվով, այսօր հնչում է բաց ու անկեղծ տեքստով։ 

Այս ուղերձը,  ԵՄ–Հայաստան հարաբերությունների նոր  ռազմավարության հրապարակման փուլում, այսպես ասած, մերկացնում է եվրոպական ինտեգրման իրական տրամաբանությունը։ Գեղեցիկ ձևակերպումները ժողովրդավարության արժեքների և անվտանգության մասին մնացին երկրորդ պլանում, երբ Բրյուսելը առաջին անգամ բացեց իր քաղաքական իրական հաշվարկները։ Արեւմուտքը առաջարկում է ոչ այնքան գործընկերություն, որքան աշխարհաքաղաքական պայմանագիր, որի մեջ Հայաստանը դիտարկվում է որպես գործիք մեծ հակամարտության մանրապատկերում։

Սակայն խնդրի էությունը շատ ավելի խորն է։ Հայաստանի տնտեսությունը՝ վերջին տարիներին գրանցելով աննախադեպ աճ, ամրապնդել է իր դիրքերը հենց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի, դեպի  եվրասիական շուկայի հասանելիության , ներդրումային հոսքերի ու գործարար միջավայրի  ակտիվության շնորհիվ։ Եվ հիմա փաստացի Երևանին առաջարկվում է սեփական ձեռքբերումները փոխանակել քաղաքական հավանության թղթի հետ։

Փաստացի պահանջվում է հրաժարվել այն համակարգից, որը հարստացնում է երկրի բյուջեն և քաղաքացիների գրպանը՝ հանուն հեռանկարների, որոնք դեռևս թղթի վրա են։ Պատժամիջոցների կիրառումը, ըստ ամենայնի, կնշանակի արտահանման անկում, ներդրումային ծրագրերի սառեցում, բիզնես միջավայրի անորոշություն՝ իր հետևանքներով, որոնք առաջին հերթին զգալու են շարքային քաղաքացիները։

Եվ հիմա, երբ երկու հակադիր մոդելներն ամբողջությամբ բացվել են, տարբերությունը դարձել է առավել քան տեսանելի։ Մինչ Ռուսաստանը խոսում է զարգացման, արդյունքների և եկամուտների մասին, Եվրոպան պահանջում է զոհաբերել այդ ամենը՝ միանալով ուրիշների հակամարտությանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այս հայտարարություններին, նշում է՝ ԵՄ բյուրեոկրատիայից այլ բան պետք չի սպասել.

«Բրյուսելի բյուրեոկրատիայի կենսունակության միակ մոտիվը հակառուսականությունն է, այլ բան, «Կալլասներից » կամ ԵՄ այլ պաշտոնյաներից չեմ էլ սպասում, իսկ նրանց առաջարկած մոդելներն իսկական փորձանք են հետսովետական փոքր երկրների համար։ Նրանք շատ կոշտ դնում են՝ կամ Ռուսաստանի դեմ ես ու մեզ հետ ես, կամ էլ  մեզ հետ չես։ Ես հույս ունեմ՝ ՀՀ իշխանությունը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու արկածախնդրությանը չի գնա»:

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն  էլ նկատում է՝ ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք ՌԴ-ին բարեկամ  երկրներ են.

«Հիմա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է մանրադրամի այդ դերին՝ իր իշխանությունը պահելու համար։ Նրա դրսի տերերը պահանջում են, որպեսզի գործողություններ ձեռնարկի գլոբալ-ֆաշիզմի շրջանակներում, Փաշինյանը հիմա շուստրիաբար փորձում է խուսանավել, քանի որ հասկանում ՝ ԵԱՏՄ-ից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում, իր շրջապատն էլ գերշահույթներ է ստանում այդ հարաբերություններից, մի կողմից էլ հասկանում է՝ իր իշխանությունը պահելու համար պարտական է արևմտաթուրքական շրջանակներին, դրա համար էլ հիմա կամուկացի մեջ է»։

Այսպիսով, այս փուլում ընտրությունն իսկապես վճռորոշ է։ Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման, այլև՝ տնտեսական ինքնիշխանության, զարգացման շարունակականության և ազգային շահերով առաջնորդվելու մասին է։ Եվ արդեն դժվար կլինի այս ընտրության հնարավոր հետևանքները վերագրել թյուրիմացություններին կամ քաղաքական անտեղյակությանը։