Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան (տեսանյութ)Նախագահ Թրամփը կանաչ լույս տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Լինդսի ԳրեմG-DRAGON-ը և Jacob & Co.-ն ներկայացրել են եզակի «Bandana Royale» ոսկերչական օձիքը Մենք չգիտենք, թե որ հիվանդությունները, որ խորհրդատվությունները, և բուժման որ տեսակներն են մտնելու ապահովագրական ծածկույթի տակ․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ում 2025 թվականին ռեկորդային թվով F-35 կործանիչներ են արտադրվել Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի2026 թվականի ընտրություններին ընդառաջ ժողովուրդը հստակ պահանջ ունի ընդդիմությունից․ Էդմոն ՄարուքյանԱրևմտյան երկրների ռազմակшն օբյեկտների տեղակայումն Ուկրաինայում կդիտարկվի որպես արտաքին միջամտություն և կհամարվեն ՌԴ ԶՈւ օրինական մարտակшն թիրшխներ. ԶախարովաԵրբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը․ Դավիթ ՂազինյանԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը uպանել է 37-ամյա կնոջը Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչումԱՄՆ նախագահը շատ լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի նախագահի հետ. Սպիտակ տունՓաշինյանն առաջարկում է թոշակառուներին տունը վերանորոգել, այլ ոչ թե այն ջեռուցել․ Աշոտ Մարկոսյան Տարվա բյուջեն սկսվում է նոր տարվա զանգերից ու շամպшյն բարձրացնելուց. Նիկոլ ՓաշինյանՊետությունը մի գողի հարց չի կարողանում լուծել. տիկին Ալլայի 2 որդիները զոհվեցին հանուն հայրենիքի․ Ռուզաննա ՍտեփանյանՀՃՇ անդամները որդեկորույս ծնողի կողքին են«Ինձ այլևս չեմ պատկերացնում ամուսնացած». Անահիտ Սիմոնյան ՀՃՇ և ՀՃԿ անդամները աջակցությամբ են հանդես եկելՀիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում գործընկերը պետք է լինի Հայաստանը՝ ի դեմս բոլոր քաղաքական ուժերի, ոչ թե Հայաստանի գործող իշխանությունը․ Արթուր ԴանիելյանՓաշինյանական քարոզիչներից մեկը, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը․ Արմեն Հովասափյան
Հասարակություն

Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ՀՀ կառավարության պատվիրակության և ասոցիացիայի գործընկերների հետ վերջերս մասնակցել է Լոնդոնում կայացած ամենամյա London mining week / Resourcing tomorrow հանքարդյունաբերական ամենահեղինակավոր միջազգային ֆորումին, որն իրենից ներկայացնում է մեկշաբաթյա միջոցառումների ցանկ՝ ճանաչողական, գործակցային հանդիպումներով, ոլորտին առնչվող՝ մոլորակի ամենահեղինակավոր կազմակերպությունների, կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ներկայացրած հետազոտությունները, վերլուծությունները, ներդրումները որոշում են համաշխարհային հանքարդյունաբերության թիրախներն ու ապագան։ Վարդան Ջհանյանի հետ armhanq.com-ը զրուցել է Resourcing tomorrow այցի, արդյունքների ու Հայաստանին առնչվող հեռանկարների մասին։

Ինչո՞ւ էիք մեկնել Լոնդոն, ո՞րն էր այցի նպատակը։

-Այս տարի առաջին անգամ Լոնդոնի հանքարդյունաբերական համաժողովին (London mining week / Resourcing tomorrow) մասնակցում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը։

Լոնդոնյան հանքարդյունաբերական շաբաթն աշխարհի խոշորագույն հարթակներից է և կարևորագույնը մեր տարածաշրջանի համար, որտեղ ձևավորվում են մետաղների շուկայի հիմնական միտումներն ու ներդրումային քաղաքականությունները։ Այն հնարավորություն է տալիս երկրների ու ընկերությունների ղեկավարներին ներկայացնելու իրենց հումքային ներուժը, բարեփոխումները և արժանանալու միջազգային ներդրողների ու ոլորտային կազմակերպությունների ուշադրությանը։ Միջոցառումը նաև կարևոր է ESG և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային ստանդարտներին մոտենալու և գլոբալ գործընկերային կապեր ձևավորելու համար։

 

Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ համաշխարհային կարևորագույն նշանակության իրադարձությանը, ինչպե՞ս անցավ, ի՞նչ հետաքրքրություններ էինք մենք հետապնդում։

-Մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյանների ներկայությունը նման միջազգային հարթակներին չափազանց կարևոր է, քանի որ այն ուժեղացնում է երկրի ներկայացվածությունն ու վստահությունը գլոբալ ներդրումային և քաղաքական շրջանակներում։ Նրանց մասնակցությունը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ռազմավարությունը, բարեփոխումները և ներդրումային միջավայրը միջազգային գործընկերներին։

 

Ես և մեր հանքարդյունաբերության ոլորտի որոշ գործընկերներ մասնակցում էինք, որպեսզի աջակցենք կառավարության պատվիրակությանը և ներկայացնենք ոլորտի դիրքորոշումը բիզնեսի տեսանկյունից։ Միջազգային հարթակներում շատ բարձր է գնահատվում, երբ պետական պատվիրակության հետ միասին մասնակցում են նաև բնագավառի ներկայացուցիչներ։ Դա ոլորտային գործակցությանը բարձր որակ է հաղորդում։ Սա նաև ցույց է տալիս, որ պետությունն ու ոլորտը գործում են համահունչ և միասնական օրակարգով, ինչը բարձր է գնահատվում միջազգային քաղաքական և գործարար հանրության կողմից։

 

Հնարավոր եղա՞վ մասնակցել քննարկումների, որոշակի, թեկուզ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել փոխադարձ այցերի, հետագա գործակցության համար։

-Այո, միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը շատ արդյունավետ էր։ Կայացան բազմաթիվ հանդիպումներ։ Ներկայում ամբողջ աշխարհի տնտեսական գլխավոր թեմաներից մեկը կրիտիկական մետաղներն են։ Կրիտիկական մետաղների մեծ և ավելացող պահանջարկը և հանքհումքային շուկաների վերաբաշխումը հզոր տերությունների գլխավոր օրակարգն է հիմա։ Այս իրավիճակում Հայաստանի համար ստեղծվել է հսկայական հնարավորությունների ասպարեզ՝ դառնալու կարևոր դերակատար այս գործընթացներում` մեծացնելով իր դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ դա արեց Ադրբեջանը՝ իր նավթի վրա հիմնվելով և հենց դրանով ստանալով մեծ առավելություններ Հայաստանի համեմատ։

 

Ի՞նչ ելույթ ունեցաք Դուք, ի՞նչ ներկայացրեցիք համաշխարհային հանրությանը, ո՞ր սկզբունքային թեզերն առաջնային համարեցիք։

Ի թիվս բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների, ես մասնակցեցի «Կենտրոնական Ասիա․ հնարավորությունները կրիտիկական մետաղների ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը։ Նշեցի, որ ստեղծված իրավիճակը մեծ հնարավորություն է մետաղական պաշարներով հարուստ երկրների համար և խոսեցի դրանցից օգտվելու հիմնական խոչընդոտների մասին, որոնցից առաջնային են երկրաբանական ուսումնասիրությունների և հետախուզական աշխատանքների ոչ բավարար ծավալը և օրենսդրական կարգավորումների արդիականացման ու միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցման հարցը։

 

Մեր ոլորտը շատ յուրահատուկ և երկարաժամկետ հորիզոն ունեցող ոլորտ է։ Պահանջարկի կտրուկ աճը չի կարող արագ բավարարվել, առաջարկի համապատասխան աճ ապահովելու համար պետք ունենալ հաստատված հանքային պաշարներ և արդյունահանման, հանքաքարի վերամշակման ենթակառուցվածքներ։ Եթե երկրորդը կարելի է ստեղծել ու ավելացնել մի քանի տարում՝ պահանջարկի դեպքում, ապա առաջինի համար պահանջվում է 5-10 տարի՝ նոր հանքաերևակումների համար, և 2-5 տարի՝ արդեն իսկ հետազոտված հանքային մարմինների համար։

 

Կառավարության մակարդակով մասնակցությունն ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես, կհաղորդի՞ լրջություն այն առումով, որ պետությունը պատրաստ է լսել և աջակցել ոլորտին, օժանդակել միջազգային ներդրումների ծրագրերին։

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կառավարության գործընկերներին՝ ՏԿԵՆ նախարար պարոն Խուդաթյանին,  բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Մարտիրոսյանին, ՏԿԵՆ փոխնախարար պարոն Վարդանյանին և ՏԿԵՆ Հանրապետական երկրաբանական ֆոնդի տնօրեն պարոն Մովսիսյանին, որ ընդունեցին կազմակերպիչ կողմի հրավերը և համաձայնեցին մասնակցել այս միջոցառմանը։

 

Նորից եմ կրկնում՝ նման մակարդակի և ծավալի մասնակցություն հանքարդյունաբերական այս միջազգային հարթակում չենք ունեցել։ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցել է այս միջոցառմանը տարբեր հանքարդյունաբերական կազմակերպությունների մակարդակով միայն, և անկեղծ ասած՝ մենք, անցած տարիների ընթացքում տեսնելով տարբեր երկրների պատվիրակությունները՝ համալրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներով, փափագում էինք տեսնել Հայաստանի՝ այդպիսի ներկայացվածություն։

 

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ինչպիսի՞ դերակատարում ունի այդ ամենում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան միջոցառմանը մասնակցել է ոչ պաշտոնական՝ իր անդամ ընկերությունների մի քանի ներկայացուցիչներով, որպես աջակցություն կառավարության պատվիրակությանը, որովհետև առաջնային էր կառավարությա՛ն մասնակցությունը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ասոցիացիան ունի համակարգող և կամրջող առանցքային դեր։ Ասոցիացիան միավորում է ոլորտի բոլոր խոշոր ընկերություններին, համակարգում նրանց դիրքորոշումները և ներկայացնում կառավարությանն ու միջազգային գործընկերներին՝ ապահովելով, որ պետական քաղաքականությունը և ոլորտի իրական կարիքները համահունչ լինեն և փոխլրացնեն միմյանց։ Մեր մասնակցությունը նման բարձր մակարդակի միջոցառումներին թույլ է տալիս ապահովել ոլորտի մասնագիտական ձայնը, աջակցել կառավարության գործընկերներին միջազգային հարթակներում, ձևավորել գործընկերային կապեր, ինչպես նաև խթանել ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը Հայաստանում։ Միջազգային շատ կառույցներ և մեր կառավարությունը ևս ողջունում են հանքարդյունաբերական ասոցիացիաների ներգրավվածությունը ոլորտային բարեփոխումներին։

 

Ինչպե՞ս կամփոփեք այցը։ Խնդրում եմ ներկայացրեք նաև հետագա անելիքը, հաջորդ միջազգային ֆորումին ներկայանալու մարտահրավերները։

Այցը կարելի է գնահատել չափազանց հաջող և գործնական արդյունքների հանգեցնող։ Հայաստանը կարողացավ առաջին անգամ ներկայանալ համաշխարհային հարթակում՝ միասնական և համակարգված, պետություն-մասնավոր հատված գործակցության բարձր մակարդակով։ Սա կարևոր ազդակ է միջազգային հանրությանն առ այն, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել հանքարդյունաբերական ոլորտը ժամանակակից ստանդարտներով և ապահովել ներդրումային կանխատեսելի միջավայր։

 

Հետագա անելիքները մի քանի ուղղությամբ են․ շարունակել ներդրողների ու միջազգային կառույցների հետ սկսած քննարկումները՝ ներկայացնելով կոնկրետ ծրագրեր և բարեփոխումների ճանապարհային քարտեզ։ Արագացնել հանքային օրենսդրության և երկրաբանական կառավարման բարեփոխումը, որը միջազգային գործընկերների առաջնահերթ ակնկալիքն է։ Աշխատել CRIRSCO reporting standards-ին համահունչ ազգային երկրաբանական ստանդարտների ներդրման ուղղությամբ, ինչը Հայաստանի մրցունակությունը կբարձրացնի բազմակի։ Շարունակել մասնակցել հաջորդ միջազգային համաժողովներին և նույնիսկ ծրագրել նման միջազգային համաժողով Հայաստանում, օրինակ, 2027 թվականին։ Անկեղծ ասած՝ սրա մասին արդեն մենք քննարկում ունեցել ենք կառավարության մեր գործընկերների հետ և նախնական նրանց կողմից հավանություն ենք ստացել այդ գաղափարը կյանքի կոչելու համար։