Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան

Դեռևս Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ ես ներկայացրեցի, որ ծավալուն քրեական գործ են ներկայացրել, բայց որևիցե փաստական տվյալ չկա, որ այդ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ,  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ այդ գործի մեջ  տարբեր ընկերությունների, տարբեր մարդկանց անուններ են, բայց  փաստական հիմքն ու հիմնավորվածությունը, որ այդ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ, զրոյական է։

 «Իրականում գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Քննչական մարմինն ի սկզբանե միայն մեղադրող մարմին չէ, այլև անձի անմեղությունը հիմնավորող, ապացույցներ ձեռք բերող  կառույց է։ ՔԿ-ն ինչպես պետք է ապացույցներ ձեռք բերի մեղավորությունը հաստատելու համար, այնպես էլ պետք է ձեռք բերի անմեղությունը հերքող ապացույցներ։ Բայց այս քրեական գործն այն բացառիկներից է, որում պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան, հիմնավորել ու ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու և մեղադրական թեքումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, թե, օրինակ՝ ինչո՞ւ այս մարդուն չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ ու դիպուկ է՝ չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է հօգուտ ձեզ է ցուցմունք տալու»,-ասաց փաստաբանը։

Նա հավելեց, որ այդ հայտարարությունն արել է քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որը դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից. «Նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի։ Քրեական գործով չի կարելի չհարցաքննել այն անձանց, որոնց մասով մտավախություն ունեն, թե կարող են հօգուտ մյուս կողմի ցուցմունք տալ։ Դա հակաօրինական է»։

 Արմեն Ֆերոյանը հայտարարեց՝ այդ հակաօրինականության արդյունքում տեսնում են ակնհայտ անարդար դատական ակտեր, և դա խոսում է այն մասին, որ դատարանների նկատմամբ տեղի են ունենում անասելի ճնշումներ. «Իմ և գործընկերներիս մոտ շատ մեծ հիասթափություն առաջացավ, երբ այդ անասելի մեծ ճնշումներին տուրք տվեց  ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ ի դեմս Հակակոռուպցիոն պալատի։ Իսկ սովորաբար ճնշում են այն մարդկանց, ովքեր ճնշվող են։  Իմ հիասթափափությունն այն է, որ Վճռաբեկ դատարանում այնպիսի մարդիկ էին, որոնց ամենահեշտը  ճնշեցին, և ունեցանք շատ մեծ արագության դատական ակտեր։ Շատ մեծ ապօրինի գործողությունների հետ գործ ունենք»։