Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերով
Գործարար Սամվել Կարպետյանի պաշտպանական խումբը մամուլի ասուլիս է հրավիրել։ Փաստաբան Արամ Վարդևանյանի հայտարարությունը ներկայացնում ենք կետերով․
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է արդեն 177 օր, նման խայտառակ ապօրինի կալանքը ոչ միայն գրված նորմերին է հակասում, այլև չգրված՝ մարդկային, բարոյական արժեքներին։
Միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ գործիչներ խոսում են Սամվել Կարապետյանի մասին։ Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, սխալվում է։ Ցավալի է, որ պատասխանը վրա է հասնում Հայաստանին, ոչ թե կոնկրետ անձանց։
Սամվել Կարապետյանին որպես քաղաքական պատանդ պահելը նպատակ ուներ․ մեր ինքնության, Մայր Աթոռի նկատմամբ կա միջամտության, նվաստացնելու ուղիղ քաղաքական որոշում։ Սամվել Կարապետյանն այո՛, խոչընդոտ է նման վարքագծին։
Մայր Աթոռը պաշտպանելը Հայաստանում ոչ իրավաչափ երևո՞ւյթ է դարձել, «Մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» խոսքը հանգեցնում է 177 օր կալանքի։
Երկրորդը ՀԷՑ-ին էր վերաբերվում․ որոշվեց զրկել լիցենզիայից և պետք էր բանակցել, իսկ հնարավո՞ր է կալանավորված մարդու հետ բանակցել։
Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքները վեր են աբսուրդից։ Սամվել Կարապետյանն Արցախի հետ ունեցել է այն աստիճան կապ, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հետախուզվում է 2021 թվականի հունիսի 18-ից։ 2025 թվականի հունիսի 18-ից գտնվում է ՀՀ բանտում։ Որևէ այլ ձևով Արցախի հետ Սամվել Կարապետյանին կապելու փորձը ճիշտ չէ, մարդկային չէ, բոլոր կարմիր գծերից դուրս է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար